Սեպտեմբերի 10-ին, Ջավախքում տեղի ունեցավ «Հանուն խաղաղ հարևանության» խորագրով փողոցային արվեստի փառատոնի փակման արարողությունը:

Փառատոնի փակման արարողությանը ՋԱՀ-ի ախալքալաքյան գրասենյակում ներկա էին տեղական իշխանության ներկայացուցիչներ, Երևանից ու Թբիլիսիից ժամանած հյուրեր, արվեստագետներ, մտավորականներ, հասարակական գործիչներ և այլոք:

Միջոցառման մասնակիցները կարևորեցին Ջավախքում նման փառատոնի անցկացման նախաձեռնությունը, թե՛ մշակութային դաստիարակության, թե՛ քաղաքի գրավչության բարձրացման, թե երիտասարդների ակտիվության և փորձի փոխանակման գործում: Կազմակերպիչները պատրաստակամություն հայտնեցին շարունակել նմանատիպ միջոցառումների անցկացումը Ջավախքում, որ մշակույթի նոր տարր է մտցնում քաղաքային կյանքում:

Փառատոնի սկզբին ծրագրին մասնակից շուրջ 20 երիտասարդների համար Ախալքալաքում անցկացվեց մասնագիտական սեմինար-թրեյնինգ և յուրաքանչյուր աշխատանքային օր ավարտվում էր ֆիլմերի դիտումներով: Այս ծրագրի շրջանակներում հայ և վրացի երիտասարդ նկարիչները ընկերացել են և փոխանակվել մասնագիտական հմտություններով:

Փողոցային արվեստի փառատոնը Ջավախքում կայացավ ի շնորհիվ Ախալքալաքի «Բաց Սահմաններ» հասարակական կազմակերպության, «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամի, ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և «Արմսվիսբանկ» (հայ-շվեյցարական բանկ) ՓԲԸ-ի համագործակցության արդյուննքում:

Charl Aznavur

Shota Rustaveli

Nodar Dumbace

Jivani