Հուլիսի 26-ի գիշերը քաղաքի կենտրոնական մասում էլեկտրաէներգիայի ընդհատումներից հետո շատերի տներում և խանութներում փչացել է էեկտրոնային տեխնիկան: Տուժածների վկայության համաձայն, գիշերը հոսանքազրկում և հզոր ուժով հոսանքի միացում է տեղի ունեցել:
Բնակելի տներում շարքից դուրս է եկել կենցաղային տեխնիկան` սառնարաններ, կաթսաներ (ջեռուցիչներ), ինչպես նաև համակարգիչներ, հեռուստացույցներ, մոդեմներ և այլ էլեկտրական սարքեր: Միայն Թամար Թագուհու փողոցի մեկ հատվածում շուրջ 7 տուն է տուժել, և առնվազն նրանցից յուրաքանչյուրում վառվել են ջեռուցիչները: Թեպետ, ավելի շատ տուժածներ են եղել, քանի որ մյուս փողոցների բնակիչները նույնպես սկսել են պնդել վնասների մասին:
«Չմիացված լամպը սկսել է միանալ, հետո միջանցքում լույսը սկսել է միանալ և հանգչել: Առավոտյան չորսն անց կես էր, ես խոհանոց մտա, տրանսֆորմատորը եռում էր, ջեռուցիչը այլևս չէր աշխատում, ալիքալարիչ սարքից ծուխ էր դուրս գալիս», – պատմում է տուժած բնակիչներից մեկը:
Միջադեպից հետո մոտ 6 առևտրային տարածքներ, ինչպես նաև քաղաքապետարանի շենքը տուժել են: Խանութներում վառվել են համակարգիչներ և մոդեմներ: Թամար Թագուհու փողոցի վրա գտնվող հյուրանոցում վառվել են հեռուստացույցներ և նաև մոդեմը: Տուժել է Ազատության փողոցի կենտրոնական մասի խանութների մեծ մասը:
«Առավոտյան եկանք և հայտնաբերեցինք, որ համակարգիչը և մոդեմը վառված են, լույսերը նույնպես: Ընդհանուր առմամբ 1500 լարիի վնաս է հասցվել», – ասում է խանութներից մեկի սեփականատերը: