Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ գյուղի ամբուլատորիան անցնում է պետության սեփականության տակ, արդյունքում արդեն փոխանցվել է 11 գյուղական ամբուլատորիա։ Հետագայում բուժհաստատությունները կփոխանցվեն «Վրաստանի բժշկական հոլդինգին»։

Գյուղական ամբուլատորիաները պետությանը փոխանցելու գործընթացը սկսվել է 2022 թվականին:

Բժշկասանիտարական առաջնային ծառայությունները և բուժանձնակազմի աշխատանքային պայմանները բարելավելու նպատակով, պետությունը որոշել է բժշկական ամբուլատորիաները և հողատարածքները, Վրաստանի ամբողջ գյուղական տարածքներում, ամբուլատորիաների կառուցման համար, փոխանցել «Վրաստանի բժշկական հոլդինգ» կազմակերպությանը:

Առաջին փուլում՝ 2022 թվականի սեպտեմբերին, պետությանն են փոխանցվել Մաջադիա, Դիլիսկա, Զակ, Ղադոլար և Արագվա գյուղերի ամբուլատորիաները։

Երկրորդ փաթեթով տեղական իշխանությունները փոխանցել են Ազավրեթ, Բարալեթ, Գոգաշեն, Էխտիլա, Ալաստան գյուղերի ամբուլատորիաները։

Փետրվարի 27-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորները հաստատեցին ևս մեկ ամբուլատորիայի՝ Կարտիկամ գյուղի բժշկական կենտրոնի փոխանցումը։ Կարտիկամի ամբուլատորիայի շենքը՝ 340 ք/մ մակերեսով, կառուցվել է 2019-2021թթ.:

Հետագայում գյուղական բոլոր ամբուլատորիաներն աստիճանաբար կփոխանցվեն պետությանը։ Փոխանցվում են ոչ միայն գործող ամբուլատորիաները, այլ նաև ամբուլատորիայի կառուցման համար նախատեսված հողատարածքները։ Ամբուլատորիայի ընտրության սկզբունքը և Հոլդինգի առաջիկա աշխատանքը պարզ չէ, մեր կողմից Հոլդինգին ուղարկված բոլոր հարցերը դեռ մնացել են անպատասխան։

Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում կա 44 բուժքույր և 23 բժիշկ։ Սուլդա, Ազավրեթ, Բեժանո, Ալաստան, Բարալեթ, Դիլիսկա, Վաչիան, Կումուրդո, Չունչխա, Խանդո, Տուրցխ, Արագվա, Չամդուրա, Զակ, Կարտիկամ և Ղադոլար գյուղերում գործում են ամբուլատորիաներ։ Որոշ ամբուլատորիաներ չունեն գույք և էլեկտրականություն։

Փոխանցումը տեղի է ունենում առողջապահական բարեփոխումների շրջանակում։

2019 թվականին, պետական ​​ծրագրի շրջանակներում, Ախալքալաքի մունիցիպալիտետի չորս գյուղերում կառուցվել են ամբուլատորիաներ, իսկ հինգ գյուղերում հիմնանորոգվել են գոյություն ունեցողները։