Ախալքալաքի շրջանի Ագանա գյուղի բնակիչները միահամուռ ուժերով բույնի երկաթյա ամուր հիմք են պատրաստել արագիլների համար և վերականգնել քամու քշած բույնը:

Ագանա գյուղում արագիլները 10 տարուց ավել է հյուրընկալվում են, նրանց բույնը գյուղի կենտրոնում է գտնվում և ավելի գեղեցիկ տեսք տալիս գյուղին։

Սակայն այս տարի բնությունը նրանց նկատմամբ բարի չի գտնվել։ Ուժեղ քամին վայր է գցել նրանց բույնը և նրանց երեք ձագը սատկել են։ Գյուղի բնակիչները որոշել են օգնել գեղեցիկ կենդանիներին։

aragil

Գյուղի երիտասարդները գյուղապետ Արշալույս Գալստյանի գլխավորությամբ դիմել են քաղաքապետ Յուրիկ Ունինյանին, որպեսզի վերամբարձ կռունկ տրամադրի, բույնի հիմքը տեղադրելու համար։

aragill

Գյուղի երիտասարդները յուրաքանչյուրը իր տնից երկաթյա ձողեր են բերել, իսկ Առաքելյան Արմենը էլեկտրազոտում է կատարել և ամուր հիմք պատրաստել բույնի համար։

buyn aragil
Երիտասարդների պատրաստած երկաթյա բույնը։

«Մենք ուզում ենք, որ մեր բնությունը պաշտպանենք, մենք շատ գեղեցիկ բնություն ունենք, ինչու չպաշտպանենք այն։ Ես շատ շնորհակալ եմ մեր քաղաքապետից, որ մեզ մեքենա տրամադրեց, և մենք կարողացանք բույնը տեղադրել», – ասաց Ագանայի գյուղապետ Արշալույս Գալստյանը։

Բույնը տեղադրելուց հետո արագիլները վերադարձել են այնտեղ:

«Այնքան հետաքրքիր է, առաջ մեզ մոտ չէին գալիս, իսկ հիմա այնքան մարդամոտ են դարձել, որ յուրաքանչյուրն էլ կարող է ձեռքով կերակրել նրանց», – հավելեց Արշալույս Գալստյանը։

Իրենց ներդրումն ունեցած երիտասարդները գոհ են, քանի որ գյուղի կենտրոնում գտնվող գեղեցիկ հյուրերը արդեն ունեն իրենց ապահով թռչնոց բույնը։

Արշալույս Գալստյանը հորդորում է բոլորին սիրել և պահպանել մեր բնությունը։

aragil buyn

Գայանե Ակոջյան