Ախալքալաքի մունիցիապլիտետը տենդերներից տնտեսել է 24 588 լարի, այժմ որոշվում է, թե ինչ աշխատանքների համար է ուղղվելու այդ գումարը:
Ախալքալաքի մունիցիապլիտետի խնայողությունը 2019 թ. հուլիսի 17-ի դրությամբ կազմում է 24 588 լարի, որից 21 419 լարին տեղական բյուջեով անցկացվող տենդերներից, իսկ 3169 լարին Տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, որոնք 5% -ով համաֆինանսավորվում են տեղական բյուջեից:
Բյուջեի խնայողությունները մանրամասն:
1. Բավրա-Կարտիկամ-Աբուլ ճանապարհի ասֆալտապատման նախագծից տնտեսվել է 1926 լարի
2. Զակ-Բուռնաշեթ-Մերենիա-էխտիլա ճանապարհի ասֆալտապատման նախագծից տնտեսվել է 120 լարի
3. Վաչիան-Օկամ ճանապարհային ասֆալտապատման նախագծից՝ 1123 լարի
4. Ոռոգման համակարգի վերականգնման նախագծից՝ 9381 լարի
5. Կարծախ գյուղի դպրոցում ջրամատակարարման համակարգի անցկացման աշխատանքից՝ 101 լարի
6. Օրջա գյուղի ջրամատակարարման համակարգի վերականգնման աշխատանքներից՝ 1325 լարի
7. Կումուրդո(Գումբուրդո) գյուղի ջրամատակարարման համակարգի աշխատանքներից՝ 2749 լարի
8. Օլավերդ գյուղի ջրամատակարարման համակարգի վերականգնման աշխատանքներից՝ 1182 լարի
9. Մերենիա գյուղում գետի հունի մաքրման աշխատանքներից՝ 667 լարի
10. Կոկիո գյուղի ոռոգման համակարգի վերականգնողական աշխատանքներից՝ 47 լարի
11. էխտիլա գյուղում ոռոգման համակարգի վերականգնումից՝ 570 լարի
12. Կաջո գյուղի մանկապարտեզի վերականգնման աշխատանքներից՝ 1140 լարի
13. Բազմահարկ տների տանիքների վերականգնման տենդերից՝ 3957 լարի
Մունիցիապլիտետի տեղական ինքնակառավարման մարմիները մտադիր են տնտեսված գումարները ծախսել այլ ենթակառուցվածքային աշխատանքների վրա:
Շուշան Շիրինյան