Հուլիսի 22-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղի բնակիչները հանդիպել են քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի հետ: Նրանք պահանջում են լուծել խոտհունձի խնդիրը, որպեսզի իրենց հողը իրենք հնձեն, այլ ոչ եկվորները:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղի բնակիչները դժգոհում են, որ իրենց գյուղում խոտը հնձել են ոչ տեղացի մարդիկ:

Ըստ գյուղացիների, այս հողերը որևէ մեկին չեն պատկանում, դա պետության սեփականությունն է:

«Մենք ցանկանում ենք, ոպրեսզի մեզ թույլտվություն տան յուրացնել այդ հողերը, սա մեր տարածքն է, ինչպես կարող է օտարականը գալ ու հնձել խոտհարքը, որն իրեն չի պատկանում», – ասում է Թորիա գյուղի բնակիչ Կարլեն Սեխլյանը:

Պետրոս Սեխլյանն ասում է, որ գյուղում ուզում են, որ ամեն ինչ օրենքի սահմաններում լինի:

«Մենք ուզում ենք, որ մեզ թույլ տան, որ օգտվենք գյուղի հողատարածքներից և բռնեն նրանց, ովքեր ապօրինի կերպով օգտվում են դրանից», – ասում է նա:

1

Անիվարդ Մոսոյանը պատասխանեց գյուղացիների բողոքներին, որ նա չի կարող օգնել նրանց: Ինչ պահանջում են նրանից, նրա պատասխանատվության մեջ չի մտնում: Նրա խոսքով, նա կարող է միայն նամակ ուղարկել Հանրային ռեեստր:

Թորիայի բնակիչները պահանջում են, որ գտնեն և պատժեն նրանց, ովքեր ապօրինի խոտհունձ են կատարել իրենց տարածքում:

«Մարդուն բռնել և պատժելը իմ գործը չէ», – ասել է Մոսոյանը:

Գյուղացիները պահանջում էին հարցը լուծել հնարավորինս արագ, հակառակ դեպքում նրանք կդիմեն մայրաքաղաքի վերադաս մարմիններին:

Գյուղացիների խոսքերով, նույնը տեղի է ունեցել անցյալ տարի, նրանք մեղադրում են կոլտնտեսության նախկին տնօրենին:

Գյուղացիների խոսքերով, նրանք այլևս չգիտեն, թե ում դիմեն այս հարցի կապակցությամբ:

«Ոստիկանությունը պատասխանատվություն չեն ստանձնում հանցագործին բռնելու համար, քաղաքապետն ասում է, ես չեմ կարող օգնել, իսկ ինչ անենք մենք», – ասում է գյուղի բնակիչը:

Գյուղացիները դիմել են ոստիկանություն, բայց ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկել խոտհունձ կատարած անձին, նրանք թույլ չեն տվել խոտը տուն տանել, մինչև որ ամեն ինչ չլուծվի:

Բրատիսլավ Իգիթխանյան