Հուլիսի 7-ին Վրաստանում վթարի ենթարկված մեքենայի անչափահաս ուղևորներից մեկը՝ 14-ամյա Միհրան Միլիտոնյանը շարունակում է մնալ Թբիլիսիի Իաշվիլիի անվան հիվանդանոցում:
Հիշեցնենք՝ երեխային այստեղ էին տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում:
Հայաստանից ժամանած մասնագետների տված եզրակացության արդյուքնում որոշվել էր, որ նրա տեղափոխումը Հայաստան նպատակահարմար չէ:
Իաշվիլիի անվան կլինիկայի հանրային կապերի պատասխանատու Թեոնա Կիկվաձեից տեղեկացանք, որ երեխայի առողջական վիճակում դրական տեղաշարժ չկա, արհեստական շնչառության սարք է միացված, այս պահին քննարկվում է նրան վիրահատելու հարցը:
Նախօրեին մեքենայի վարորդին՝ Արթուր Միրիջանյանին ուղղաթիռով տեղափոխել են Երևան, այժմ նա բուժում է ստանում Էրեբունի բժշկական կենտրոնում:
Ավելի վաղ Երևան էին տեղափոխվել նաև մյուս ուղևորները, ովքեր համեմատաբար ավելի թեթև վնասվածքներ էին ստացել ու բուժվում էին Գորիի հիվանդանոցում:
Հուլիսի 7-ին, Գորի-Քարելի ճանապարհի 100 կմ հատվածում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և այրվել, մահացել են Հայաստանի երեք քաղաքացի՝ մեկ կին և երկու երեխա, իսկ մյուսները տեղափոխվել էին Վրաստանի տարբեր հիվանդանոցներ:
Նյութը՝ Aliq Media-ի