Միջազգային հանրապետական ինստիտուտի ուսումնասիրությունը, որն անց է կացվել Վրաստանում՝ 2019 թ մայիսի 20-ից մինչև հունիսի 11-ը, ցույց է տալիս, որ հարցվածների կեսից ավելին Վրաստանի և հարևան երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները լավ են համարում:
Վրաստանի հարցված քաղաքացիների 66%-ը կարծում է, որ Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները լավ է, 19%-ը կարծում է, որ դրանք ոչ լավ է, ոչ էլ վատ: 7%-ը կարծում է, որ վատ է: 8%-ը դժվարանում է պատասխանել: Ընդ որում, հարցվածների 56%-ը կարծում է, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները լավ է: 17%-ը՝ ոչ լավ է, ոչ էլ վատ, իսկ հարցվածների 20%-ը՝ վատ է, 7%-ը դժվարանում է պատասխանել:
Հարցվածների 58%-ը համարում է, որ Չինաստանի հետ հարաբերությունները լավ է, իսկ 45%-ը՝ Իրանի հետ: Իրանին վատ է վերաբերվում 11%-ը, իսկ Չինաստանին՝ 7%-ը:
Հարցված Վրաստանի քաղաքացիների կարծիքով, Վրաստանն ամենավատ հարաբերություններն ունի Ռուսաստանի հետ՝ 86 տոկոս և միայն 4 տոկոսը այդ հարաբերությունները լավ է գնահատում: 7 տոկոսը Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերություններ համարում է ոչ լավ, ոչ էլ վատ, իսկ 3 տոկոսը` դժվարանում է պատասխանել: