Իրանի Արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում:
Իր վրացի գործընկերոջ, Միխայիլ Ջանելիձեի հետ հանդիպումից հետո Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ Պարսից Ծոցի և Սև ծովի միջև տրանսպորտային միջանցքի ստեղծումը կնպաստի մարդկանց ավելի մերձեցմանը: Ըստ նախարարի, նման միջանցքի ստեղծմանը պետք է մասնակցեն Վրաստանը, Իրանը, Հայաստանը և Ադրբեջանը:
Մոհամմադ Ջավադ Զարիֆը ընդգծել է Վրաստան կատարած այցի առանձնակի կարևորությունը: Նախարարը նշել է, որ Վրաստանը և Իրանը ունեն դարավոր կապեր: Նա նաև նշել է, որ ավելանում է Վրաստանում սովորող իրանցի ուսանողների քանակը, որը նպաստում է երկու ժողովուրդների շփումներին:
Ինչպես տեղեկացնում է Իրանի արտգործնախարարը, իր վրացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ քննարկել է համագործակցության ընդլայնման հեռանկարները երկու երկրների միջև տարանցման ոլորտներում, արդյունաբերական արտադրության, պարզեցնելու բանկային գործարքները, գիտության, ինչպես նաև համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում տարածաշրջանային հարցերը լուծելու համար:
Լուսինե Աստոյան