Ախալքալաքի քաղաքապետի երեք առաջատար ծառայություններն արդեն ունեն ղեկավարներ:
Քաղաքապետի հրամանի համաձայն հուլիսի 11-ին, նոր ղեկավարներն արդեն սկսել են իրենց գործունեությունը:
Մագդա Ամիրշատյանը նշանակվել է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության եւ շինարարության բաժնի պետ: Նա աշխատում էր ենթակառուցվածքային ծառայությունում, որպես ավագ մասնագետ:
Ռոզա Յորդանյանը նշանակվել է պետական գնումների ծառայության պետ, սույն ծառայությունում նա աշխատում էր որպես բաժնի պետ:
Թեյմուրազ Մճեդլիձեն նշանակվել է վերահսկման եւ արձագանքման ծառայության ղեկավար: Նա քաղաքապետարանում նոր աշխատակից է, Ախալքալաքում նա զբաղված էր առևտրի ոլորտում:
Ախալքալաքի քաղաքապետարանը 2019 թ. մայիսի վերջին Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության եւ շինարարության պետի, Պետական գնումների ծառայության ղեկավարի հաստիքային թափուր տեղերի համար հայտարարել էր մրցույթ: Դա այս երկու ծառայությունների ղեկավարների, մայիսի 7-ի, պաշտոնաթողությունից հետո էր:
Քաղաքապետարանի վերահսկման եւ արձագանքման ծառայությունը նույնպես ղեկավար չուներ, այս պաշտոնը թափուր էր այս բաժնի բացման օրից՝ 2018 թ. հունվարից: