Ախալքալաքի մանկապարտեզներում կբացվի հինգ նոր խմբեր ու մոտ 15 նոր աշխատատեղ:
Ախալքալաքի երեք մանկապարտեզներում կբացվեն նոր խմբեր, №2 և №3 մանկապարտեզում կբացվեն երկուական խումբ, իսկ №1 մանկապարտեզում մեկ: 2016թ.-ի հունիսից հետո Ախալքալաքի Շրջանային վարչությունը ստացել է 71 դիմում, իսկ ընդհանրապես քաղաքի մանկապարտեզներում աշխատանքի ընդունվելու համար, Շրջանային վարչությունում, ինչպես մեզ ասացին, կա մոտ 400 – ից 500 հայտ:
Ըստ Ախալքալաքի Շրջանային վարչության մշակույթի, սպորտի, կրթության, զբոսաշրջության ծառայությունների և երիտասարդության հարցերով բաժնի պետ Վալերի Ստելմաշովի, նրանք միշտ ընդունել են աշխատանքի ընդունելության հայտեր: Շրջանային վարչությունը ունի հայտեր, որոնք գրանցված են չորս տարի առաջ: Այդ դիմողներին անհրաժեշտություն չկա նոր հայտ ներկայացնելու, նրանք կարող են մասնակցել մրցույթին:
№2 և №3 մանկապարտեզում կավելացվեն երեք դաստիարակի դրույք և դայակի երկու հաստիք, իսկ №1 մանկապարտեզում մեկ ու կես դաստիարակի ներդրույք և մեկ դայակի հաստիք: Դաստիարակի աշխատավարձը կազմում է 330 լարի, իսկ դայակինը՝ 250 լարի:
Պաշտոնապես մի դրույքը 6 ժամ է: Բայց քանի որ երեխաները մանկապարտեզում մնում են 9 ժամ, դա արդեն կազմում է 1.5 հաստիք: Իսկ ստիպել դաստիարակներին աշխատել 9 ժամ, ըստ Վալերի Ստելմաշովի, նրանք իրավունք չունեն: Հետևաբար, նրանք մեկ խմբի համար ընդունում են երկու դաստիարակի:
«Ես բաժանում եմ 1,5 հաստիքը դաստիարակների միջև: Ես կարող եմ աշխատանքի ընդունել երկու աշխատակցու, նույնիսկ կարող եմ ընդունել երեք աշխատակցի: Ես եմ բաժանում եմ ժամերը դաստիարակներ միջև», – ասաց Ախալքալաքի շրջանի մանկապարտեզների միավորման տնօրեն Զարուհի Բարբարյանը:
Ըստ Վալերի Ստելմաշովի, առաջին մանկապարտեզում նոր խումբ բացվելու է մանկապարտեզում գոյություն ունեցող խմբերը թեթևացնելու, խմբերը նորմային համապատասխանեցնելու նպատակով:
Յուրաքանչյուր խմբում, ներկա դրությամբ կա 35-40 երեխա, սակայն, ըստ սահմանված կարգի յուրաքանչյուր խմբում պետք է լինի 28 երեխա: Միևնույն ժամանակ, Վալերի Ստելմաշովն հավելել է, որ նոր խմբի բացումը №1 մանկապարտեզում հարցականի տակ է, քանի որ սենյակը, որը նախատեսված է նոր խմբի համար, դա նախկին խոհանոցն է և չի համապատասխանում չափանիշներին:
№1 մանկապարտեզի տնօրեն Սեդա Մելքումյանը չի ժխտում, որ նրանք ունեն շենքի, տարածքի խնդիր, սակայն դրանից չպետք է տուժեն երեխաները:
«Մենք չունենք նախադպրոցական խմբեր, և նոր խմբի բացման դեպքում, մենք կբաժանենք 4 տարեկան երեխաներին 5 և 6-ամյա երեխաներից, քանի որ նրանք գտնվում են նույն խմբում: Նախադպրոցական տարիքի երեխաներին կառանձնացնենք փոքրերից նրանց դպրոցին պատրաստելու համար», – ասում է Սեդա Մելքումյանը:
Շրջանային վարչությունը նոր խմբերի բացումը նախատեսում է այս տարի: Բյուջեում ուղղումների նախագիծը այս նպատակով շուտով կուղարկվի Շրջանային ժողով, որտեղ արդեն պատգամավորները պետք է ընդունեն այդ փոփոխությունները: Բյուջեի փոփոխությունների մեջ, նոր խմբերի բացման համար ծախսերը նախատեսվում է հատկացնել տենդեր-մրցույթների խնայողություններից: Իսկ հաջորդ տարվանից, այդ ծախսերը կներառվեն շրջանի հիմնական բյուջեում:
«Եթե հասցնենք, ապա կբացենք դեկտեմբերի սկզբին, եթե ոչ՝ հունվարից: Նոր խմբերի համար բոլոր մանկապարտեզներում բացակայում է կահույքը, հատկապես №3 մանկապարտեզում, որտեղ երեխաները քնում են և անհրաժեշտ են մահճակալներ, իսկ դա բավականին մեծ գումար է », – ասում է մանկապարտեզների միավորման տնօրեն Զարուհի Բարբարյանը:
Աշխատանքի ընդունվելու հայտ ներկայացնողները անհամբերությամբ սպասում են Շրջանային վարչության որոշմանը: Ստացված դիմումներից, ըստ Զարուհի Բարբարյանի, միայն հինգ դիմող ունեն բարձրագույն կրթություն նախադպրոցական մանկավարժության ոլորտում, իսկ մյուս դիմողները կամ առանց համապատասխան կրթության են, կամ էլ ընդհանրապես չունեն բարձրագույն կրթություն:
Ախալքալաքի Շրջանային վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը ասում է, որ ընտրությունը լինելու է անպայման մրցութային հիմունքներով և նախապատվությունը տրվելու է մասնագետներին:
«Երբ կլինի մրցույթը և ով կլինի հանձնաժողովում դեռ հայտնի չէ, սակայն, դրա համար կստեղծվի հանձնաժողով: Մենք դեռ պատրաստվում ենք նախագիծը Շրջանային ժողովի հաստատմանը ներկայացնելու և մենք երկու-երեք օրից կուղարկենք այն Սակրեբուլո (Շրջանային ժողով) », – ասաց Էդուարդ Աղասարյանը:
Դեռ բյուջեի փոփոխությունները հաստատված չեն, բայց մանկապարտեզներում արդեն կան բազմաթիվ երեխաների դիմումներ նոր խմբում ընդունելության համար:
Ըստ №2 մանկապարտեզի մենեջերի, նրանք ստացել են երեխաների ընդունելության 60 դիմում, իսկ №3 մանկապարտեզը ստացել է 70 դիմում:
№1 մանկապարտեզ չի ընդունում երեխաների ընդունելության նոր հայտեր, քանի որ նոր խումբ պետք է տեղափոխվեն գոյություն ունեցող խմբերի երեխաները: Մանկապարտեզի մենեջերը կարծում է, որ նոր ուսուցիչները պետք է ունենան համապատասխան կրթություն: «Ես ուզում եմ աշխատանքի ընդունեն այնպիսի մասնագետի, ովքեր կկարողանան երեխաներին պատրաստել դպրոցի համար», – ասում է Սեդա Մելքումյանը:
Այն ժամանակ, երբ Ախալքալաքում կան շատ գործազուրկ մարդիկ, շատերը հույս ունեն աշխատանքի տեղավորովել մանկապարտեզներում, բայց ինչպես կընթանա այդ նոր խմբերի բացման պրոցեսը և մասնագետների ընդունումը երեխաներին դաստիարակելու համար, jnews.ge-ն կհետևի հաջորդաբար:
Շուշան Շիրինյան