Ախալքալաքի Ազատության փողոցի №36 շենքի տանիքը ապամոնտաժվել էր վերանորոգման նպատակով: Հուլիսի 17-ին հորդ անձրևը՝ 5-րդից մինչև երրորդ հարկում գտնվող բնակարանները հեղեղել էր: Բնակիչները ահազանգում են, պահանջում են վնասի փոխհատուցում, սակայն առայժմ նրանց քաղաքապետարանից ոչինչ չեն խոստացել:

2

Ազատության փողոցի №36 շենքի բնակիչների խոսքերով, մոտ 10 օր առաջ տանիքը ապամոնտաժվել էր: Երեկ, հորդառատ անձրևի հետևանքով, հեղեղվել էր ոչ միայն 5-րդ հարկի բնակարանները, այլև հասել 4-րդ և 3-րդ հարկեր:

«Մենք բազմիցս ասել ենք շինարարներին, որ եթե տանիքը երկար ժամանակ բաց մնա, ապա անձրևաջրերը կներհոսեն բնակարաններ», – ասում է №36 շենքի բնակիչ:

5

Նույն շենքի մեկ այլ բնակչի խոսքով էլ, վնասը պետք է փոխհատուցվի, քանի որ նրանց գույքը վնասվել է շինարարների մեղքով:

«Մենք դիմել ենք քաղաքապետարան և պահանջել ենք փոխհատուցել վնասը», – ասում է №36 շենքի բնակիչը:

3

Անհատ ձեռնարկատեր Նորայր Մանասյանը հաղթել է Ախալքալաքի երեք բազմահարկ շենքերի տանիքների վերանորոգման մրցույթը, որի հին տանիքն ապամոնտաժվել էր նրա ղեկավարությամբ: Նա չի պատրաստվում փոխհատուցել հեղեղված բնակարանների բնակիչներին հասցված վնասը:

«Ես չեմ պատրաստվում հատուցել վնասները, պայմանագրում նման կետ չկա», – ասում է Նորայր Մանասյանը:

Նա ասում է, որ ինքը մեղավոր չէ, որ հորդառատ անձրև է տեղացել:

Առավոտյան բնակիչները բողոքով դիմել են քաղաքապետարան, նրանք ասում են, որ կարող էին հետևել եղանակի տեսությանը, քանի որ բնակիչները շինարարների այս սխալի պատճառով տուժել են առնվազն 5000-6000 լարիի չափով:

Քաղաքապետարանում նրանց ասել են, որ պաշտոնական դիմում գրեն, սակայն պարզ չէ, թե արդյո՞ք բնակիչներին կօգնեն, թե՝ ոչ:

Բրատիսլավ Իգիթխանյան