Այսօր, հուլիսի 15-ին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի աշխատկիցները դադարեցրել են օրեր առաջ հայտարարած գործադուլը: «Դեմիրյոլ» ընկերությունը խոստացել է մինչև ամսվա վերջ ամբողջությամբ վճարել աշխատակիցների պարտքը:
Այս մասին Jnews-ի հետ զրույցում ասաց երկաթգծի աշխատողներից Ա. Խաչատրյանը:
«Ընկերությունը խոստացել է մինչև ամսվա վերջ վճարել պարտքերը: Մենք հավատում ենք, որ կվճարեն, դրա համար բոլորս այսօրվանից նորից սկսել ենք աշխատել»,- ասաց նա:
Նշենք, որ հուլիսի 10-ից Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի աշխատակիցներն անժամանակ գործադուլ էին հայտարարել՝ մինչև աշխատավարձերը չստանան, նրանք չեն շարունակի աշխատել: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարական աշխատանքներն իրականացնող «Դեմիրյոլ» ընկերությունը խոստացել էր, հուլիսի 12-ին վճարել աշխատավարձերը: Ընկերությունը խոստումը մասնակի է կատարել:
Jnews-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ թուրքական Polat ընկերությունը չի սկսի աշխատանքները մինչև «Դեմիրյոլ» ընկերությունն իր պարտքերը չվճարի: Թուրքական Polat ընկերությունն, ամենայն հավանականությամբ աշխատանքները կսկսի օգոստոսի 1-ից:
Հիշեցնենք, որ գործադուլի պատճառն ամիսներ շարունակ չվճարված աշխատավարձն է:
«Դեմիրյոլ» ընկերությունը մասնակի կատարել է խոստումը
ԲԹԿ երկաթգծի աշխատակիցները նորից գործադուլ են հայտարարել
Երկաթգծի աշխատակիցները վաղվանից կդադարեցնեն գործադուլը
Երկաթուղու աշխատողներն արդեն 5-րդ օրն է գործադուլ են անում
Երկաթգծի աշխատակիցները շարունակում են գործադուլը
Jnews-ը ուշի ուշով կհետևի իրադարձությունների զարգացման ընթացքին:
Աղունիկ Այվազյան