նորություններ 3 Հունիսի, 2026 • Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին պաշտոնապես բացվեց

Երեկ՝ հունիսի 2-ին, Ախալքալաքում պաշտոնապես բացվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին։

BTK!

Բացման արարողությանը ներկա էին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին, Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանից խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի մունիցիպալիտետի ղեկավարությունը և այլ հյուրեր։

BTK3

BTK5

Ներկաները շնորհավորեցին նախագծի մասնակիցներին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման կապակցությամբ, շնորհակալություն հայտնեցին գործընկեր երկրներին համագործակցության համար և նշեցին նախագծի կարևորությունը տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացման գուծում։

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին ընդգծեց, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարևոր կապող օղակ է Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև։

BTK2

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի իրականացումը սկսվել էր 2007 թվականին։

BTK1

ԲԹԿ-ի ընդհանուր երկարությունը 826 կիլոմետր է: Նախագծի շրջանակներում կառուցվել է 105 կիլոմետրանոց նոր երկաթուղային գիծ, որից 76 կիլոմետրն անցնում է Թուրքիայի, իսկ 29 կիլոմետրը՝ Վրաստանի տարածքով: Բացի այդ, վերակառուցվել է Վրաստանի Ախալքալաք-Մարաբդա-Թբիլիսի երկաթուղու 183 կիլոմետրանոց հատվածը՝ տարեկան դրա թողունակությունը հասցնելով 15 միլիոն տոննայի:

BTK$

Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր Ախալքալաք-Կարս երկաթուղու հնարավոր բացման մասին՝ հայկական արտահանման ու ներմուծման համար:

BTK6

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝