Ջավախքի երկու դպրոցներում՝ Ախալքալաքի Իլիա Ճավճավաձեի անվան №3 և Նինոծմինդայի շրջանի Արագյալ գյուղի դպրոցներում էներգոխնայողության բաղադրիչի բարելավման համար էլեկտրոնային մրցույթ է հայտարարվել:
Վրաստանի գնումների գործակալության պաշտոնական էջում ներկայացված տվյալների համաձայն.
Վրաստանը ֆինանսավորում է ստացել հյուսիսատլանտյան երկրների բնապահպանության ֆինանսական կորպորացիայի կողմից (NEFCO), Վրաստանում պետական շենքերի էներգոարդյունավետության բարելավման և վերականգնվող ու այլընտրանքային էներգիայի օգտագործման ծրագրի իրականացման համար։
Վրաստանի Համայնքային զարգացման հիմնադրամը նշված խորագրի շրջանակներում առաջնորդում է ընկերություններին նախագծական և շինարարական աշխատանքների համար:
«Քաղաք Ախալքալաքում Իլիա Ճավճավաձեի անվան №3 և Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղի հանրային դպրոցների շենքերում էներգոխնայողության բաղադրիչի բարելավման համար դիզայն և կառույց»:
Ծրագրի նախանական արժեքը 905`715.00 GEL է: Էլեկտրոնային մրցույթին կարող են մասնակցել օգոստոսի 5-ից մինչև 9-ն ընկած ժամանակահատվածում: (05․08․2019 ժամը՝ 00։00-ից մինչև 09․08․2019 ժամը՝ 15։00-ին):