Ըստ Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոյի սկսվել է հեպատիտ C-ի վերացման ծրագրի երկրորդ փուլը: Նրա խոսքերով նոր նախագիծը ենթադրվում է ստորագրել 2016 թվականի հունվարին:
Ծրագրի առաջին փուլի ընթացքում բուժում ստացան մոտ 5000 մարդ:
«Սակայն, առաջին 5000 հիվանդների բուժումը այնքան թափանցիկ և արդյունավետ անցավ, որ ամերիկյան գործընկերները որոշում կայացրեցին շարունակել նախագիծը, և այն ներառում է ոչ թե 5000, այլ 6300 մարդ: Շուտով կունենանք նոր դեղամիջոց, որը բուժումը կդարձնի ավելի արդյունավետ և կնվազեցնի կողմնակի հետևանքները», – ասել է նախարարը:
Սերգեենկոն նաև նշել է, որ ըստ հաշվարկների ենթադրվում է տարեկան 20 000 հիվանդների բուժում: Այն կտևի այնքան, մինչև վերջին հիվանդը չստանա այն, ինչի կարիքը ունի:
Իր հերթին, Վրաստանի վարչապետը նշել է, որ Վրաստանը շուտով կստանա մեկ այլ, վերջին սերնդի «Harvoni» դեղամիջոց, որի օգտագործումը կդարձնի հեպատիտ C-ի բուժումը ավելի արդյունավետ:Այդ մասին Ղարիբաշվիլին հայտարարել է Վրաստանի Առողջապահության նախարարության ղեկավարի` Դավիթ Սերգեենկոյի հետ կայացած բրիֆինգի ժամանակ:
Ըստ Ղարիբաշվիլիի, մի հիվանդի բուժումը այդ դեղամիջոցով արժե 80-100 հազար ԱՄՆ դոլար, բայց “Gilead” պետական ընկերության օգնությամբ, քաղաքացիները կբուժվեն անվճար:
«Այս տարի ապրիլին մենք սկսեցինք հանրային առողջապահության աննախադեպ նախագիծ, որը հաջող է ընթանում: Որոշվեց, որ առաջին փուլում բուժում պետք է անցնեն 5000 հիվանդներ: Արդյունքները ամփոփելուց հետո ենթադրվում է սկսել երկրորդ փուլը: Շնորհիվ այն բանի, որ առաջին փուլը շատ հաջողված էր, նույնիսկ մինչ նոր պայմանագրի ստորագրումը` ամերիկյան կողմի հետ, մենք կարող ենք զեկուցել, որ հաջորդ տարվա սկզբին, որոշվում է շարունակել ծրագիրը, հեպատիտ C-ով հիվանդների բուժումը, առանց ընդհատելու այն», – հայտարարել է Իրակլի Գարիբաշվիլին:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ներգրավված են ծրագրին, ինչպես վրացական այնպես էլ ամերիկյան կողմին:
Էդիտա Բադասյան