Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Դինամո Թբիլիսի» և Անդորայի «Էնգերդան» թիմերին հյուրընկալեց Թբիլիսին՝ «Դինամո Արենայում»։

Թբիլիսցիները խաղն ակտիվորեն սկսեցին և 6-րդ րոպեին խփեցին խաղի առաջին գոլը։ Հաջորդ րոպեներին խաղի ընթացքը չէր փոխվում, հյուրերը սխալներ էին թույլ տալիս սեփական կիսադաշտում։ 20-րդ րոպեին Թբիլիսիի թիմը մրցակիցների տարբերությունը դարձրեց 2։0՝ խփելով երկրորդ գոլը։
2
Հյուրընկալվող թիմը խաղի առաջին կեսին չկարողացավ գոլ խփել։ Իրավիճակը մնաց անփոփոխ նաև երկրորդ խաղակեսում։ Վերջին հաշվով «Դինամոն» մրցակցին պարտության մատնեց 6։0 հաշվով։
4
Թիմերի միջև հաջորդ մրցակցությունը կկայանա հուլիսի 18-ին, Անդորրայում։

Ռիմա Մառանգոզյան