2023 թվականի ապրիլի 25-30-ը, Գորի քաղաքում ընթանում է բռնցքամարտի երիտասարդների առաջնությունը, որին մասնակցում են նաև Ախալքալաքի մարզահամալիրի 15 սան:

Ախալքալաքի մարզահամալիրի սաներից Վենետիկ Զանդարյանը (70 կգ) և Գմբոյան Ռուսլանը (46կգ) առաջնության եզրափակչում են և կպայքարեն ոսկե մեդալի համար:

Վենետիկ Զանդարյանի մրցակիցը կիսաեզրափակչում եղել է Զուգդիդին ներկայացնող Բիգվավա Գիորգին, իսկ Գմբոյան Ռուսլանի մրցակիցը՝ Թբիլիսին ներկայացնող Ումուրշադյան Միխեիլը:

Ինդոյան Խաչատուրը, Մանասյան Սերոբը, Առաքելյան Արթուրը գրավել են երրորդ հորիզոնական և մտել հավաքականի կազմ։

Ինդոյան Խաչատուրը կմասնակցի Իսպանիայում կայանալիք միջազգային առաջնությանը: Հաղթելու դեպքում նա կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Ինդոյանի մենամարտի ժամանակ մրցավարների կողմից թյուրիմացություն է եղել, դրա համար նրան տրվում է այդ հնարավորությունը։

Հարկ է նշել, որ Զանդարյան Վենետիկի մարզիչն Արթուր Էլիզբարյանն է, Առաքելյան Արթուրի և Մանասյան Սերոբի մարզիչը՝ Ղազարյան Վենետիկը, իսկ Ինդոյան Խաչատուրի և Գմբոյան Ռուսլանի մարզիչը՝ Դավթյան Մանուկը, մրցավարը՝ Արմեն Գրիգորյանը:

Առաջնության եզրափակիչ փուլը կկայանա վաղը՝ ապրիլի 30-ին: