Արագվայի դահուկավազքի կենտրոնի աշակերտները մասնակցեցին շրջանի դահուկային առաջնությանը: Այժմ նրանց հարկավոր է շրջանայինից ավելի բարձր մակարդակ:

lizha mrcuyt 2

Այսօր, փետրվարի 14-ին, Ախալքալաքի շրջանի Արագվայի դահուկավազքի կենտրոնում անցկացվեց շրջանային դահուկային առաջնություն:

Մրցույթին մասնակցում էին Արագվա գյուղի դահուկավազքի կենտրոնի երեխաները: Մասնակցելու հայտ էին ներկայացրել 47 մարզիկ, սակայն մասնակցեցին 37-ը, որից 6-ը՝ աղջիկներ էին:

lizha mrcuyt 1

Մրցույթին ներկա էին տեղական իշխանության ղեկավարներ, քաղաքապետարանի աշխատակիցներ, մասնակիցների ծնողներ և պարզապես դահուկային մրցաշարի սիրահարներ:

lizha mrcuyt 3

Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը դրական գնահատեց մրցաշարև ու երեխաների պատրաստվածությունը:
«Ամեն ինչ լավ էր, բայց քանի որ մեր տղաները ցանկանում են մասնակցել Վրաստանի մրցումներին, մենք մտածում ենք այդ մասին ու աշխատում ենք այդ ուղղությամբ: Դիմելու ենք ֆեդերացիային, որպեսզի մեր տղաներին ևս հրավիրեն միջպետական մրցույթներին », – ասաց Նաիրի Իրիցյանը:
lizha mrcuyt 5
Հովհաննես Թութունջյանը վաղուց է զբաղվում այս կենտրոնում դահուկավազքով և շատ է ցանկանում մասնակցել շրջանից դուրս այլ մրցույթների:

«Մենք ուզում ենք ստուգել մեր ուժերը այլ տարածաշրջանների տղաների հետ: Այստեղ բոլորս արդեն գիտենք միմյանց հնարավորությունները», – ասաց նա:
lizha mrcuyt 6
10-ամյա Ինդոյան Խաչատուրը, չնայած այն հանգամանքին, որ երկու տարի է այս կենտրոնում զբաղվում է դահուկավազքով, առաջին անգամն է մասնակցում այս մրցաշարին:

Աղջիկներն առանձին մասնակցեցին, իսկ տղաները մրցեցին երկու խմբով՝ 7-ից 13 տարեկան և 13 տարեկանից բարձր:

lizha mrcuyt 7

Ախալքալաքի Սպորտ համալիրի տնօրեն Ատոմ Էլիզբարյանն ընդհանուր առմամբ գոհ էր մրցույթներից:

«Թերություններ լինում են նույնիսկ փորձառու մարզիկների մոտ, սակայն ընդհանուր առմամբ, ամեն ինչ լավ էր, բայց նրանք պետք է դուրս գան շրջանից և մասնակցեն այլ մրցաշարերի: Մրցումներն անհրաժեշտ են մարզիկների զարգացման և փորձի ձեռք բերման համար », – ասաց Ատոմ Էլիզբարյանը:

lizha mrcuyt 8

Շուշան Շիրինյան