Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տարածել է հայտարարություն: Հայտարարության մեջ նշված է, որ նախագահը դատապարտում է հարևան պետության ղեկավարին ուղղված սադրիչ և վարկաբեկիչ խոսքերի կիրառումը:

«Հայրենասիրությունը մի այլ բան է, երկրի շահերի պաշտպանությունը ագրեսիայով, ապակայունացմամբ և խառնաշփոթություններով չի կատարվում: Մեր ճանապարհը խաղաղ է, մեր հեռանկարը եվրոպան է, իսկ մեր ուժը կայունությունն է: Անթույլատրելի է երկրի բաժանումը երկու ճամբարների և արտաքին առճակատման և տարածաշրջանում լարվածության հրահրումը մեր կողմից: Դա ծառայում է նոր պատերազմի սկզբին թե՞ դա անավարտ հեղաշրջման ռևանշ է: Ամեն դեպքում, այս ամենը դեմ է երկրի շահերին: Նրանք իրենց թույլ տվեցին այն, ինչը հարիր չէ Վրաստանին: Դա կոչվում է վնաս հասցնել պետական շահերին»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: