Տեղական ինքնակառավարման ինդեքսը հրապարակել է զեկույց, ըստ որի Ախալքալաքի մունիցիպալիտետը վերջին տեղն է զբաղեցնում աշխատանքների թափանցիկությանբ, բնակչության առջև հաշվետվությամբ եւ որոշումների կայացման գործընթացում հասարակության մասնակցության որակով:
Վրաստանում տեղական ինքնակառավարման ցուցանիշը ուսումնասիրվել է երկրի 64 համայնքներում: Նմանատիպ ուսումնասիրություն կատարվել էր նաև 2017 թվականին:
Այս ցուցանիշը դիտարկվում է երեք թեմատիկ բլոկների միջոցով՝ հանրային տեղեկատվություն, էլեկտրոնային կառավարում եւ քաղաքացիների մասնակցություն:
Բաթումին 100% -ից ստացել է 61%, գերազանցելով 2017-ի լավագույնը (Ռուսթավի) 11%-ով:
Այս ցուցանիշը հաշվարկելու արդյունքում 2019 թվականի լավագույն 5 տարածաշրջաններ պարգեւատրվեցին: Դրանք են՝ Բաթումը 61%, Ռուսթավին 57%, Լագոդեխը 56%, Զուգդիդը 55%, Թեթրիծղարոն 52%:
Վատագույն ցուցանիշներն ունեին Ախալքալաքը 6%, Նինոծմինդան 7%, Ասպինձան 7%, Ադիգենը 8%, Սամտրեդիան 9%:
Ախալքալաքը վատթարացրել է իր 2017 թվականի ցուցանիշը, կորցնելով 4%:
Քաղաքապետարանների մրցույթում Ախալքալաքը նույնպես ցույց տվեց ամենավատ արդյունքը: Ախալքալաքն այս վարկանիշում վերջինն է 4% -ով, իսկ Բաթումին առաջինն է 63% -ով:
Նինոծմինդայի քաղաքապետարանը հավաքել է 5%, Ասպինձան եւ Ադիգենը նույնպես ամենավատագույնների ցուցակում են:
Սակրեբուլոների վարկանիշային ցուցակը գլխավորում է Լագոդեխի շրջանային ժողովը – 87%:
Սեկրոբուլոների մեջ Ախալքալաքը ամենավատերի ցուցակի մեջ չի, ամենավատը ճանաճվել են Քարելի, Ադիգենի, Ասպինձայի, Նինոծմինդայի Սակրեբուլուները …
Ուսումնասիրության հեղինակների կարծիքով, 2017-ի համեմատ, տեղական կառավարման ընդհանուր մակարդակը բարելավվել է, բայց միայն 7 տոկոսով, ինչն անբավարար է:
Վրաստանի ինքնակառավարման համակարգի թափանցիկության մեջ տեղ գտած խնդիրների շարքում ամենատարածվածը համարվում է այն, որ ընդհանուր առմամբ հրապարակվում է ընդհանուր տեղեկատվություն, հանրային ծառայությունները մատչելի չեն էլեկտրոնային եղանակով, քաղաքային խորհրդի նիստերի արձանագրությունները չեն հրապարակվում:
Ինդեքսի շնորհանդեսը տեղի է ունեցել հուլիսի 2-ին Թբիլիսիում, «Ռումս» հյուրանոցում: Տեղական ինքնակառավարման ինդեքսը ստեղծվել է Խորհրդատվության եւ ուսուցման կենտրոնի (CTC), Տեղեկատվության ազատության ինստիտուտի (IDFI), Մենեջմենթի համակարգի զարգացման կենտրոնի (MSDC) համատեղ աշխատանքի արդյունքում և Open Society Georgia Foundation- ի (OSGF) ֆինանսական աջակցությամբ: