Ախալքալաքի մունիցիպալիտետի շատ գյուղեր դժվար է հասնել, եթե դուք չունեք ձեր սեփական մեքենան: Հասարակական տրանսպորտը ոչ բոլոր գյուղերն է հանսում, և այն էլ հազվադեպ:

Զակ գյուղի բնակիչները դժգոհում են, որ երթուղային տաքսին իրենց գյուղ չի գնում: Ձմռանը, ոնց էլ չլինի, տղամարդիկ շատ են և մեքենաներն էլ են շատ, իսկ տարվա մնացած հատվածում, երբ տղամարդկանց մեծ մասը արտագնա աշխատանքների են, քաղաք հասնելու միակ և ամենաթանկ միջոցը տաքսին է:

«Ես կցանկանայի, որ մենք էլ ունենանք երթուղային, մենք ստիպված ենք ծախսել տաքսիի վրա», – ասում է Զակ գյուղի բնակչուհին՝ Աննան:

Ըստ Աննայի, Ախալքալաք հասնելու և վերադառնալու համար հարկավոր է 20 լարի:

«Եթե միկրոավտոբուս լիներ, ապա 10 լարին բավարար կլիներ», – ասում է Զակ գյուղի մեկ այլ բնակիչ:

Ախալքալաքի մունիցիպալիտետում կա 65 գյուղ, ընդամենը մի քանի գյուղեր է գնում հասարակական տրանսպորտ:

Վերջերս սկսել է աշխատել երթուղային տաքսի Բավրա-Ախալքալաք-Բավրա ուղղությամբ: Ուղեվարձը 1 լարի է: Գյուղացիների խնդրանքով վարորդը որոշել է ուղևորափոխադրումներ իրականացնել, այս հարցում ոչ քաղաքապետարանը, ոչ էլ ավտոկայանը ներգրավված չեն:

Քաղաքին ամենամոտ գյուղերից մեկի՝ Բավրայի բնակիչներն ուրախացել են նոր երթուղու գործելու կապակցությամբ:

1

Մեր դիտարկումների համաձայն, երթուղայինները գնում են դեպի Կարտիկամ, Սամսար, Բեժանո, Խանդո, Բավրա, Վաչիան, Ալաստան, Տուրցխ, Կոկիո, Խոսպիո գյուղեր:

Ըստ վարորդների, ձմռանը գրեթե ուղևորներ չեն լինում, քանի որ ձմռանը բոլորը, ովքեր ուզում են քաղաք գնալ՝ երթևեկում են իրենց մեքենաներով:

Ախալքալաքի ավտոկայանից մեկնող երթուղայինները վճարում են ուղերթի համար: Սակայն, օրինակ, եթե Ախալցխայի ուղղությամբ երթաշրջանային ավտոբուսները վճարում են 10 լարի, ապա տեղի գյուղերում տարբեր կերպ են վճարում:

«Մենք ուղերթի համար վճարում ենք տարբեր՝ 5-10 լարի, պատահում է, որ մենք չենք վճարում ոչինչ, կախված ուղևորների քանակից», – ասում է միկրոավտոբուսի վարորդը:

Պարզելու, թե ինչպես է կարգավորվում մունիցիպալիտետում հասարակական տրանսպորտի հարցը, դիմեցինք քաղաքապետարան, սակայն, մեզ ասացին, որ այս հարցում քաղաքապետարանը ներգրավված չէ և ծրագրեր չունի:

Ախալքալաքի ավտոկայանում նույնպես չեն խոսում ռեյսային, հասարակական տրանսպորտի մանրամասների մասին, իսկ ավտոկայանի տնօրենը կոպտորեն կախեց լսափողը, ասելով, որ ինքը պարտավոր չէ մեր առջև հաշվետու լինել:

Բրատիսլավ Իգիթխանյան