Այսօր՝ մարտի 15-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նիստերի դահլիճում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում, որը վերաբերում էր գենդերային հավասարության և ընդհանրապես կանանց իրավունքների հարցերին։

Տեղեկատվական հանդիպմանը հրավիրված էին շուրջ 50 կին մանկապարտեզներից, հասարակական կազմակերպություններից, համայնքային հիմնարկներից, որոնք աշխատում են դեռահասների և երիտասարդների հետ։ Տեղեկատվական հանդիպումը կայացավ CENN-ի «Պրոֆեսիոնալ երիտասարդության ծրագիր» նախագծի շրջանակներում, որը Վրաստանում ֆինանսավորվում է Եվրամիության կողմից։

Дизайн без названия - 1

Տեղեկատվական հանդիպումը տեղի ունեցավ Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի գենդերային իրավահավասարության խորհրդի հետ համագործակցությամբ, շնորհադնեսով հանդես եկավ ծրագրի շրջանավարտ Արուսյակ Ֆարմանյանը, ով խոսեց Վրաստանում ընտանեկան բռնության ձևերի և կարծրատիպերի մասին։ Ներկաներին բաժանվեցին բուկլետներ՝ անհրաժեշտ հեռախոսահամարներով՝ ընտանեկան բռնության դեպքում կապ հաստատելու համար։ Դե իսկ Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավոր Սեդա Մելքումյանը խոսեց բռնության հոգեբանական և տնտեսական ձևերի, երեխաների նկատմամբ բռնության, վաղաժամ ամուսնությունների և գենդերային խնդիրների հետ կապված բոլոր խնդիրների մասին։ Պատգամավորը կոչ արեց երեխաների հետ աշխատելիս լինել նրբանկատ՝ հասկանալու համար, թե ինչ իրավիճակ է ընտանիքում, արդյոք նրանք (երեխաները) ենթարկվո՞ւմ են հարազատների կողմից բռնության։ Նա նաև ասաց, որ Գենդերային հավասարության խորհուրդը կօգնի ապահովել, որ կանայք կարողանան ապաստան գտնել ընտանեկան բռնությունից: Նա խոսեց կրթություն ստանալու, վաղ ամուսնությունների, «աղջիկ փախցնելու» կանխարգելման կարևորության մասին և խոսեց նման հանցագործությունների համար քրեական պատասխանատվության մասին։ Ներկաների հետ խոսեց նաև Վրաստանում ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ Անդրանիկ Բաղդասարյանը, ով խոսեց գրասենյակի գործունեության և այն մասին, թե ինչպես են արձանագրում և հակազդում տանը և ընտանիքում բռնության ժամանակ կանանց և երեխաների իրավունքների ոտնահարման դեպքերին:

Дизайн без названия - 1

«Նպատակն այն էր, որ Վրաստանի էթնիկ փոքրամասնությունները, ովքեր ունեն լեզվական արգելք, տեղյակ լինեն այս և նմանատիպ խնդիրների մասին, որպեսզի կանայք կարողանան պաշտպանել ոչ միայն իրենց, այլև իրենց երեխաներին, նրանք իմանան, թե ում դիմեն, ինչ օգնության»,- Jnews-ին տված հարցազրույցում ասաց Արուսյակ Ֆարմանյանը։

Ավարտին ծրագրի մասնակիցներին տրվեցին մասնակցության վկայագրեր։