Ճանապարհային երթեւեկության կանոնների վերանայման արդյունքում, Դարբինյան փողոցում գլխավոր ճանապարհի ճանապարհային նշանները կհայտնվեն գրեթե ողջ ճանապարհի երկայնքով, Ջավախեթի փողոցում, ինչպես նաև բոլոր խաչմերուկներում տեղադրվելու է «Գլխավոր» ճանապարհի նոր ճանապարհային նշաններ, իսկ այդ ճանապարհին հարակից բոլոր խաչմերուկներում կհայտնվեն «Զիջիր ճանապարհը» ճանապարհային նշանները:

Դարբինյան փողոցը Ջավախեթի փողոցից դառնում է «գլխավոր»:

Դարբինյան փողոցում, Թբիլիսյան փողոցի կողմից, Ջավախեթի փողոցի խաչմերուկում, կտեղադրվի «Զիջիր ճանապարհը» նշան:

Դարբինյան փողոցում, Մյասնիկյան փողոցի կողմից, Ջավախեթի փողոցի խաչմերուկում, կտեղադրվի նաև «Գլխավոր» ճանապարհի ուղղության նշան դեպի Ջավախեթի փողոց:

Դարբինյան և Ազատություն փողոցների խաչմերուկում, «Գլխավոր» փողոցի ուղղության նշան կլինի դեպի Աղմաշենեբելի փողոց, սակայն Դարբինյան փողոցի մյուս խաչմերուկից հետո գլխավոր ճանապարհի կարգավիճակը վերականգնվում է և պահպանվում մինչև վերջ:

Չնայած և Դարբինյան փողոցը գլխավոր է, սակայն, եթե երթևեկում ես Մաշտոցի կողմից, ապա Ազատության հետ խաչմերուկում պետք է ճանապարհը զիջես, համապատասխան նշանն այնտեղ կտեղադրվի, ըստ Ախալքալաքի ճանապարհային երթևեկության կարգավորման նախագծի: