Թբիլիսիում, խորհրդարանի դիմաց խաղաղ ցույցերի 12-րդ օրն է ընթանում։ Ցուցարարների քանակը բազմիցս նվազել է նախորդ օրերի համեմատ, իսկ Ռուսթավելի պողոտան այլևս բաց էր ավտոմեքենաների տեղաշարժման համար։

2

Այսօր, մինչ ցույցերի սկսվելը խորհրդարանի դիմաց հացադուլ հայտարարած մասնակիցներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին ցույցի մասնակիցներից մեկն էր տարածել սոցիալական կայքի միջոցով։

ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի պաշտոնաթողման նպատակով արդեն 12 օր է մի քանի երիտասարդներ հացադուլ են հայտարարել։

Բողոքի ցույցը կշարունակվի նաև վաղը, հուլիսի 2-ին, խորհրդարանի շենքի դիմաց, և կազմակերպիչների խոսքով, այն կավարտվի միայն այն բանից հետո, երբ ՆԳ նախարար Գիորգի Գախարիան կհրաժարվի իր պաշտոնից։

1
5
3
4

Ռիմա Մառանգոզյան