Ար&մտյան Վրաստանում գտնվող Բախմարոյի բարձրալեռ հանգստավայրում, այսօր, հուլիսի 1-ին, ձյուն է տեղացել: Հայտնի ձյունապատ հանգստավայրի լուսանկարները տարածում է տեղի լրատվական «Գուրիա Նյուս» գործակալությունը:
Ձյունը սկսել է գալ երեկ երեկոյան և շարունակվել է այսօր առավոտյան, – հաղորդել է առողջարանի տնօրեն Դավիթ Սաջաիան: Նա նշել է, որ ոչ ինքը, ոչ էլ ավագ սերնդի ներկայացուցիչները չեն հիշում, որ հուլիսին Բախմորո քաղաքում ձյուն տեղար:
Նրա խոսքով, հանգստյան օրերին բազմաթիվ զբոսաշրջիկներ կան Բախմարոյում: «Ես չեմ կարող ասել, որ հանկարծակի ձյունը ինչ-որ մեկին վախեցրել է, ընդհակառակը, շատերն ուրախացել են», – ասաց Սաջաիան:
Նա նշեց, որ այսօր Բախմարո քաղաքում Էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: Մինչ այդ հոսանքն արտադրվում էր տեղում տեղակայված գեներատորներով:
Բախմորոն գտնվում է Գուրիայի տարածաշրջանում մշտադալար ծառերով և եղևնու անտառներով ծածկված լեռների հովտում: Հանգստավայրը գտնվում է ծովի մակարդակից մոտ 2 հազար մետր բարձրության վրա և հայտնի է իր բուժիչ կլիմայով: Ամռանը սովորաբար հաճելի է անցկացնել այստեղ հանգիստը:
2019 թ. մարտին Բախմարո հանգստավայրին տրվեց բարձրալեռ շրջանի կարգավիճակ: Վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ իշխանությունները մտադիր են Բախմարոն դարձնել միջազգային մակարդակի հանգստավայր և երկրի հիմնական տեսարժան վայրերից մեկը, և, միևնույն ժամանակ՝ բնակչության համար եկամտի կարևոր աղբյուրը:
Լուսանկարը՝ «Գուրիա Նյուս»-ի