Խոսպիոյի բնակիչներից մեկը Jnews-ին պատմել է, որ իր ընտանիքի անդամը երեկ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում քվեարկել է շարժական քվեատուփի միջոցով՝ ելնելով իր առողջական վիճակից։ Նա մեզ հայտնեց նաև, որ քվեատուփն ուղեկցողներն ընտրողին ասել են, որ նա քվեարկի «41»-ի օգտին։
Խոսպիոյում՝ թիվ 59 տարածքային ընտրական հանձնաժողովում, ընդհանուր առմամբ գրանցվել է 556 ընտրող, որոնցից շարժական քվեատուփով քվեարկելու հնարավորությունից օգտվել է 13 հոգի։
Խոսպիոյի բնակիչներից մեկը, ում տուն շարժական քվեատուփ են բերել, ասում է, որ այն բերողները քարոզչություն են անում «Վրացական երազանքի» օգտին։
«Նրան ասել են՝ նշիր «41»-ը, ցույց են տվել քվեաթերթիկում, երբ ես մոտեցա, ինձ ասացին, որ չմոտենամ, որ ես իրավունք չունեմ միջամտելու, իսկ իրենք անձամբ ստիպեցին նրան քվեարկել «41»-ի օգտին», – ասում է բնակիչը:
Խոսպիոյում ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
Քվեարկությանը մասնակցել է 386 մարդ,
որոնցից՝
• «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է 296 ձայն
• «Ուժեղ Վրաստան, Լելո, հանուն ժողովրդի, հանուն ազատության» կոալիցիան ստացել է 26 ձայն
• «Միասնություն-Ազգային շարժում» կոալիցիան ստացել է 25 ձայն
• «Հանուն փոփոխությունների – Գվարամիա, Մելիա, Գիրչի, Դրոա» կոալիցիան ստացել է 15 ձայն
• «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը ստացել է 14 ձայն
• 3 ձայն՝ «Տրիբունան»
• 2 ձայն՝ «Վրաստանի հայրենասերների դաշինքը»
• 3 կուսակցություն ստացել են 1-ական ձայն։