Թբիլիսիում, խորհրդարանի դիմաց բողոքի ցույցերը շարունակվում են։ Այսօր արդեն 10-րդ օրն է, ինչ սկսած ժամը 7-ից մինչև ուշ երեկո Թբիլիսիի կենտրոնական փողոցը լեցուն է խաղաղ ցույցի մասնակիցներով։

Ցույցի սկիզբը տրվեց «Դինամո» երգով։
5

Մինչ այդ հանրապետության հրապարակից մինչև ազատության հրապարակ անցկացվեց «Ազատության երթ», որին մասնակցում էին ընդդիմության ներկայացուցիչներն ու քաղաքացիական ակտիվիստները։
2

Ցույցի մասնակիցների «պահանջներն անփոփոխ են։ Դրանք երեքն են, ոչ կավելանան, և ոչ էլ կպակասեն»։ Պահանջներից երկուսը՝ խորհրդարանական ընտրություններ, և բանտարկյալների ազատ արձակում՝ արդեն բավարարված են, մնացել է միայն ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը, որը մնում է անկատար:
3

Խորհրդարանի դիմաց ցույցի մասնակիցներն այսօր ներկայացան «Գախարիա գնա՜» գրված վերնաշապիկներով։
6

Ցուցարարների մեծ մասը եկել էր տարբեր երկրների դրոշներով և պաստառներով։
11

«Ռուսաստան դադարի՜ր» սառնաշաքար կոնֆետներն արդեն շատ տարածված են դարձել ցուցարարների միջև։

10

7
9
8

Ռիմա Մառանգոզյան