Վրաստանում հուլիսի 1-ից կսկսվեն միասնական ազգային քննությունները: Այս տարի ընդունելության քննություններ կհաձնեն մոտ 41 հազար դիմորդ:

Առաջին քննությունը վրաց լեզու և գրականություն առարկայից է: Քննությունների համար Վրաստանի 11 քաղաքում կբացվի 23 քննական կենտրոն, որոնք հագեցած են համապատասխան օդարակիչ համակարգերով և անհրաժեշտ ենթակառուցվածքներով: Իսկ քննական կենտրոնի տարածքում կլինեն շտաբ օգնության մեքենաներ, փրկարար ծառայություն և պարեկային ոստիկանություն:

Ազգային քննությունները կավարտվեն հուլիսի 23-ին: