Ախալքալաքի Երևանյան 53 շենքի բնակիչները 112 են զանգահարել, ժամեր շարունակ տեղացող անձրևը շենքի նկուղ է լցվում: Բնակիչները պատրաստվում են քաղաքապետարան բողոքի գնալ:

erevanyan3

Տարիներ առաջ արված ասֆալտը բնակիչների կյանքը դյուրին դարձնելու փոխարեն նոր խնդիր առաջացրեց: Յուրաքանչյուր անձրևից հետո շենքի նկուղում պահածոներն են լողում, կամ ինչպես իրենք՝ բնակիչներն են ասում Երևանյան շենքի դիմաց Երևանյան լիճն է:

erevanyan2

Ամեն անգամ անձրևից հետո բնակիչները ստիպված պետք է պաշտպանվեն շենքի նկուղ լցվող անձրևաջրերից:

«Նկուղում կես մետր բարձրությամբ ջուր է լցվել, ստիպված զանգահարեցինք 112 եկան, բայց ոչինչ չեն անում, մարդիկ կանգնել են ու չգիտեն ինչ անեն»,- Jnews-ին ասաց Երևանյան փողոցի բարձրահարկ շենքի բնակիչներից մեկը:

Փրկարար ծառայության աշխատակիցների, ժամեր շարունակ իրականացրած գործողությունների արդյունքում շենքի բակում հավաքված ջուրն ամբողջությամբ քաշվել է:

«Հենց նոր ավարտեցին աշխատանքը, մի քանի ժամ է փրկարարները տեխնիկայով հեռացնում էին ջուրը», – ասաց բնակիչներից մեկը:

Վերջինս հավելում է՝ երեխաներն այստեղ են գալիս խաղալու, շենքի դիմաց հավսքված ջրից գարշահոտ է գալիս:

2017 թվականի հոկտեմբերին Երևանյան 53 ա շենքի բակն ասֆալտապատել են, այդ ժամանակ բնակիչներն ուրախացել են, որ վերջապես ասֆալտն իրենց փողոց է հասել, սակայն արհեստական ծովի մասին նույնիսկ ենթադրել չէին կարող:

Հավելենք, որ Երևանյան 53 ա շենքի բնակիչները արդեն 10 տարի է պայքարում են նաև տանիքից կաթող անձրևի դեմ։

erevanyan1