Այսօր, հունիսի 28-ին, ժամը 16:45-ին, Մինսկում Եվրոպական 2-րդ խաղերի կիսաեզրափակչում Օթար Երանոսյանը կմենամարտի Ռուսաստանի ներկայացուցիչի հետ: Նրանք պայքարում են արծաթե մեդալի համար:
Այսօր «Ուրուչյե» սպորտի պալատում Օթար Երանոսյանը կմենամարտի Ռուսաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Գաբիլ Մամեդովի հետ:
Օթար Երանոսյանը Եվրոպական երկրորդ խաղերում հանդես է գալիս Վրաստանի հավաքականի կազմում, 60 կգ քաշային կարգում:
Այս փուլում, Վրաստանի հավաքականի 10 բռնցքամարտիկներից 2-ը` Օթար Երանոսյանը և Սահիլ Ալահվերդովը հայտնվել են կիսաեզրափակչում:
Ախալքալաքցի բռնցքամարտիկ Օթար Երանոսյանի առաջին մենամարտը Մինսկում ընթացող II Եվրոպական սպորտային խաղերում տեղի էր ունեցել հունիսի 25-ին՝ Ջորդան Ռոդրիգեսի (Ֆրանսիա) հետ: Մեր բռնցքամարտիկը 5-0 հաշվով հաղթեց ֆրանսիացուն:
Երկրորդ մրցամարտում Օթար Երանոսյանը 2:3 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ջավիդ Չալաբիևին:
Սամբոյում և ձյուդոյում վրացական հավաքականի կողմից արդեն 6 ոսկե մեդալ է նվաճվել:
Ախալքալաքցի բռնցքամարտիկ Օթար Երանոսյանը նույնպես հնարավորություն ունի ոսկե մեդալ նվաճելու Վրաստանի համար՝ II Եվրոպական խաղերի ընթացքում: