«Դուք կանգնած եք այն երկրի հողի վրա, որի տարածքի 20 տոկոսն անօրեն բռնազավթված է հարևան Ռուսաստանի կողմից»,- «Արժանի գործընկեր 2018» զորավարժությունների մասնակիցներին այսպես է դիմել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:
Նախագահը ողջունել է զորավարժություններին մասնակից տարբեր երկրների ներկայացուցիչներին և խոսել նրանց մասնակցության նշանակության մասին:
«Ողջունում եմ մեր գործընկերներին ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Թուրքիայից, Էստոնիայից, Լիտվայից, Լատվիայից, Նորվեգիայից, Ադրբեջանից, Հայաստանից և Ուկրաինայից:
Այսօր միասին կանգնելը, մեր ընկերությունը, մեր համատեղ նպատակները, որոնք ուղղված են խաղաղության, մեր քաղաքացիների բարեկեցության, նրանց կյանքի և առողջության պաշտպանությանը, կարևորագույն ներդրումն է, որը դուք իրականացնում եք մեր երկրների հզորության համար»,- հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին:
Նրա խոսքերով երկրի տարածքների 20 տոկոսը բռնազավթված է Ռուսաստանի կողմից, սակայն տարածքային ամբողջականությունը կվերականգնվի խաղաղ ճանապարհով: