#არდაიგვიანო (մի ուշացիր) հեշթեգով տեղեկատվական քարոզարշավ է իրականացնում Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը: Կենտրոնը դիմորդներին խնդրում է, առավելագույնս մոբիլիզացված լինել և չուշանալ քննական կենտրոններից։
Որոշ քաղաքներում մի քանի քննական կենտրոններ են բացվել։ Հետևաբար, շատ կարևոր է, որ դիմորդը ուշադրությամբ ծանոթանա քննական քարտի վրա նշված տեղեկությանը, թե ե՞րբ և կոնկրետ ո՞ր քննական կենտրոնում պետք է ներկայանա գրանցվելու։
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը մեկ անգամ ևս հիշեցնում է հասարակությանը, որ գրանցման ավարտից հետո դիմորդին չեն թողնի մտնել քննության։
2019 թվականի միացյալ ազգային քննությունների մեկնարկը կտրվի հուլիսի 1-ին և կավարտվի հուլիսի 23-ին։