Շտապ տեղեկատվություն. Վրաստանում կատարվող լայնամասշտաբ բողոքների ֆոնին, խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական տվեց:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հրաժարական տվեց: «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» քաղաքական կուսակցության մամլո ծառայությունը տեսանյութ է տարածում կուսակցության քաղաքական խորհրդի նիստից, որը տեղի է ունենում կուսակցության գրասենյակում:
Հանդիպմանը մասնակցում են «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին, վարչապետ Մամուկա Բախտաձեն, խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, կուսակցության քարտուղար Իրակլի Գարիբաշվիլին, գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն եւ քաղաքական խորհրդի այլ անդամներ:
Որոշումն ընդունվել է «Վրացական երազանք- դեմոկրատական Վրաստան» կուսակցության նիստի ժամանակ: Հանդիպմանը ներկա էր Կոբախիձեն, ով ուրբաթ օրն ընդհատել է իր պաշտոնական այցն Ադրբեջան: