Վերջին մեկ տարվա ընթացքում Ախալքալաքի մարզադպրոցի երեք պատանի կարատեիստներ ստացել են կարատեի հրահանգչի արտոնագիր, ինչն, ըստ վերջիններիս հրահանգչի, ռեկորդային է փոքր քաղաքի համար՝ ելնելով համաշխարհային վիճակագրությունից։

Ախալքալաքում շատ տարածված են ուժային մարզաձևերը, և զարմանալի չէ, որ տեղացիներն այս մարզաձևերում հաջողությունների են հասնում ինչպես եվրոպական, այնպես էլ համաշխարհային մասշտաբով: Կարատեն Ախալքալաքում սիրված մարզաձևերից մեկն է։

Վերջերս երկու սև գոտով կարատեիստներ հրահանգչի արտոնագիր են ստացել։ Մինչ այդ, այս ոլորտում հրահանգիչ էր դարձել, որքան էլ դա տարօրինակ չէ, Աքսանա Ավետյանը։

Իսկ վերջերս արտոնագիր ստացան 19-ամյա Դավիթ Սեսաձեն ու 18-ամյա Արտյոմ Ավագյանը։

Դավիթն այժմ անհետաձգելի զինվորական ծառայություն է անցնում Ախալքալաքում, ապագայում նա պատրաստվում է զինվորական կարիերա կառուցել, դրանում նրան կօգնի սպորտը, որով նա զբաղվում է մանկուց։

«Կարատեով զբաղվում եմ արդեն 10-11 տարի։ Մասնակցել եմ բազմաթիվ մրցույթների Վրաստանում, Վրաստանի սահմաններից դուրս։ Սկզբում մեր մարզիչ Ռաֆայել Դարբինյանը մեզ տանում էր Թբիլիսիի Գորի քաղաքում փոքր մրցումների, բայց երբ սկսեցինք մրցանակային տեղեր գրավել, սկսեցինք գնալ մեծ մրցումների։ Ամեն անգամ մրցանակային տեղերն ավելանում էին։ Սեւ գոտին ստանալուց հետո մեզ մարզչական արտոնագիր տրվեց։ Սա մեզ հնարավորություն կտա ունենալ մեր խմբերը, նրանց հետ զբաղվել կարատեով։ Այսինքն՝ նոր մասնագիտություն ունենք»,- ասում է 19-ամյա Դավիթը։

Արտյոմ Ավագյանը 18 տարեկան է, Դավիթի պես կարատեով է զբաղվում 8 տարեկանից։ Արսենն ուսանող է, Հայաստանում իրավաբանի մասնագիտության մեջ է հմտանում և չի բացառում, որ հետագայում կարող է զբաղվել մարզչական գործունեությամբ։ Տղաները նախկինում՝ 2021-ին, ստացել են իրենց սև գոտիները, իսկ հիմա արդեն արտոնագիր էլ ունեն։

«Ես ծրագրում եմ շարունակել: Հետագայում կշարունակենք թե ոչ աշխատել որպես մարզիչ, դա կախված է նրանից, թե ինչպես կդասավորվի կյանքը։ Կարող է և պետք գա», – ասում է Արտյոմը:

Մարզիչ Ռաֆայել Դարբինյանի խոսքով, որպեսզի երիտասարդները մնան մարզում և արդյունքներ գրանցեն, պետք է օգնել նրանց կայանալ, պետք է աջակցել նրանց։

«Դառնալ մարզիչ՝ ոչ բոլորն են կարող հասնել այս մակարդակին: Ինչքան ես աշխատում եմ, փորձել եմ բարձրացնել մարզչական մակարդակի, շատերն ուղղակի չեն կամենում։ Նախ, սա շատ բարդ աշխատանք է։ Այս երեխաներին հնարավորություն է տրվում օրինական կերպով զբաղվել մարզչական գործունեությամբ։ Այժմ նրանք օգնության կարիք ունեն մարզչական գործունեության մեջ իրենց առաջին քայլերն անելու համար։ Երբ ասում եմ նրանց, որ պետք է մարզչական աշխատանք սկսեք, ինձ հարցնում են, թե ո՞ր մարզադահլիճ գնամ, որտե՞ղ գտնեմ, ո՞նց հավաքեմ աշակերտների…»,- ասում է մարզիչ Ռաֆայել Դարբինյանը:

Նշենք, որ մարզչի առաջին արտոնագիրը ստացած Աքսանա Ավետյանը տեղափոխվել է Ռուսաստան եւ փորձում է այնտեղ առաջընթաց գրանցել իր մասնագիտության մեջ։