Պետական ծրագրով 2018 թվականին սկսվել է Նինոծմինդայի շրջանի Խանչալի լճի ամբարտակների վերակառուցումը, սակայն այն ավարտին չի հասցվել և այս պահի դրությամբ՝ անցած տարի իրականացված նախապատրաստական աշխատանքներն իզուր են անցել: Ամբարտակների փլուզման և շրջակա տարածքների հեղեղման վտանգ կա:
Անցած տարի հեռացվել են հին սալիկները և զուգահեռաբար ամբարտակների ամրացման աշխատանքներ են իրականացվել, որից հետո նախատեսվում էր նոր սալիկներ տեղադրել:
Վրաստանի Մելիորացիայի գործակալությունից հայտնում են, որ վերակառուցման աշխատանքներն այս տարի կավարտվեն: Նախագծի արժեքը կազմում է 500 000 լարի:
Սալիկները, որոնք նախատեսված էր ցանկապատման համար, արդեն ջրի մեջ ջարդվում են, ինչը ցույց է տալիս, որ ամբարտակների ամրությունն արդեն չի դիմանում: Օր օրի մեծանում է ամբարտակների փլուզման և շրջակա տարածքների հեղեղման վտանգը:
Տեղեկությունը և լուսանկարը՝ ռադիո НОР-ի