ՊՆ տեղեկատվության համաձայն՝ Օրֆոլո ռազմաբազայում պլանային դաշտային վարժանքների ժամանակ կայծակը հարվածել է Վրաստանի պաշտպանության ուժերի արևմտյան հրամանատարության 2-րդ հետեւակային բրիգադի 24-րդ հրետանային գումարտակի հրամանատարին։ Տուժածի վիճակը շարունակում է մնալ ծանր,- հայտնում է «Հարավային դարբաս» տարածաշրջանային պորտալը։
«Տուժած սպային տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել զորամասի զինվորական բժիշկները և անմիջապես տեղափոխել են Ախալցիխեի ուղեգրային հիվանդանոց: Հիվանդի վիճակը շարունակում է մնալ ծանր։ Սակայն շարունակվող վերակենդանացման բուժման արդյունքում թերմոդինամիկական պարամետրերն արդեն կայունացել են»,- «Հարավային Դարպաս»-ին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից։
«Տուժած սպային տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել զորամասի զինվորական բժիշկները և անմիջապես տեղափոխել Ախալցիխեի ուղեգրային հոսպիտալ, որտեղ վերակենդանացում է իրականացվել։ Հիվանդի վիճակն առ այսօր մնում է ծայրահեղ ծանր։ Վերակենդանացման արդյունքում հերմոդինամիկական պարամետրերն արդեն կայունացել են»,- «Հարավային դարբասին» հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից։
Նրանց տեղեկատվության համաձայն՝ փաստի առթիվ Ռազմական ոստիկանության վարչության Սամցխե-Ջավախքի շրջանային վարչությունը հետաքննություն է սկսել։
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 15-ին Ախալցիխեի Օրֆոլո ռազմաբազայում։ Տուժածին տեղափոխել են Թբիլիսի։