Թբիլիսիում, «Մենք ունենք անթիվ գույներ» ՆԱՏՈ-ի և ԵՄ մասին տեղեկատվական կենտրոնի ծրագրի շրջանակներում բացվեց ֆոտո ցուցահանդես «Կանանց պատմությունները կրոնական թեմաներով» վերտառությամբ։
Ցուցահանդեսի նպատակն է նկարների միջոցով արտացոլել տարբեր կրոնական համայնքների կանանց դեմքերը:
Տաս լուսանկարները պատմում են տարբեր կրոնական պատկանելիություն ունեցող կանանց փորձառությունները:
Լուսանկարներից մեկի հերոսուհին պատմում է.
«Հիմնականում այսպիսի նախագծերը շատ կարևոր են, որ մենք ճանաչենք իրար և տեղեկացնենք միմյանց մեր կրոնի մասին։ Կնշեմ, որ շատ եմ սիրում նմանատիպ նախագծեր և շատ հավանեցի ցուցադրված նկարները», – ասում է Նինա Սերոպովան։
Ծրագրի երկու փուլերն իրականացվել է 2014 և 2018 թվականներին։ Առաջին ֆոտո ցուցահանդեսը վերաբերում էր բազմազանությանը, երկրորդը՝ կրոնական կառույցներին։
Ծրագիրն իրականացվում է «Հանդուրժողականության, հանրային իրազեկման և ինտեգրման աջակցության» ծրագրի շրջանակներում։
«Կանանց պատմությունները կրոնական թեմաներով» ցուցահանդեսը կշարունակվի մինչև հունիսի 21-ը։
Ռիմա Մառանգոզյան