2017 թ.-ի մարդու իրավունքների մասին իր զեկույցում Վրաստանի հանրային պաշտպանը անդրադարձել է հայերեն և ադրբեջաներեն լեզվի և գրականության դասագրքերին:

Այն փաստը, որ հայերեն և ադրբեջաներեն լեզուների ինչպես նաև գրականության դասագրքերը, որոնք ստանում են Վրաստանի հայկական և ադրբեջանական դպրոցները, չեն համապատասխանում Վրաստանի կրթական համակարգին, ասվում է 2017 թ. Մարդու իրավունքների և ազատությունների մասին Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում, որը հրատարակվել է հուլիսի սկզբին:

Ինչպես պարզաբանեցին Վրաստանի Հանրային պաշտպանի գրասենյակում Վրաստանի օրենքներով (Հանրակրթության մասին օրենք), վրացական դպրոցներում դասավանդվող դասագրքերը պետք է պատշաճ կերպով սերտիֆիկացում/կանոնակարգում Վրաստանի կրթության նախարարության կողմից:

Վրաստանի Հանրային պաշտպանի գրասենյակի ազգային փոքրամասնությունների խորհրդի համակարգող Կոբա Չոպլիանիի խոսքերով, Վրաստանի բոլոր դպրոցներում, բոլոր մյուս դասագրքերը գրիֆավորված են կրթության նախարարության կողմից:

«Կարող է լինել բանավեճ, որ նրանք կարող են լինել նույնիսկ ավելի լավը որակով, բայց նրանք համապատասխանում են գրիֆավորման չափանիշներին և կանոնակարգերին, ինչպես նաև դրանք համապատասխանում են Վրաստանի ազգային ուսումնական պլանին, որը նույնպես հաստատված է Վրաստանի կրթության նախարարության կողմից: Միակ բացառությունը երկար տարիներ մնում են ադրբեջաներեն և հայերեն լեզվի և գրականության դասագրքերը Վրաստանի դպրոցներում: Յուրաքանչյուր երկրում կան սեփական խնդիրները մարդու իրավունքների ոլորտում, ինտեգրման, բազմազանության և կրթության, ինչպես նաև օրենսդրության, և իհարկե դասագրքերը պետք է համապատասխանեն իրողություններին և օրենսդրությանը,- ասում է նա:

Ըստ Կոբա Չոպլիանիի, ազգային փոքրամասնությունների հարցերով Վրաստանի հանրային պաշտպանի առաջարկությունը վերաբերում է բազմաթիվ թեմաների, ներառյալ կրթական համակարգին, մշակույթին, ազգային փոքրամասնությունների մասնակցության խթանմանը, որոշումների կայացմանը, ինտեգրմանը և շատ ավելիին:

«Այդ թվում վերաբերում է այն բանին, որ հայկական և ադրբեջանական դպրոցների աշակերտները, ինչպես նաև Վրաստանի այլ քաղաքացիների համար հասանելի լինի Վրաստանում գրիֆավորված դասագրքեր և համապատասխանեն Վրաստանի ազգային կրթական ծրագրին», – ասաց նա:

Իր զեկույցում Հանրային պաշտպանի գրասենյակը խորհուրդ է տալիս Վրաստանի կրթության և գիտության նախարարությանը տպագրել ադրբեջաներեն և հայերեն լեզուներով դասագրքեր:

Քրիստինե Մարաբյան