Ջավախքի ազգային պարկի տարածքում Վրաստանի պահպանվող տարածքների գործակալությունը, Խոզապինի լճից ոչ հեռու, հյուրանոցային տիպի առանձնատներ կկառուցի:

Կկառուցվի 2 քոթեջ: Նախագծի համար հատկացվել է 117 000 լարի, որից 65%-ը ֆինանսավորվել է «Ախալքալաքի զարգացման խմբի» (LAG) կողմից: Ծրագիրն իրականացվում է Վրաստանի Պահպանվող տարածքների գործակալության կողմից:

Kardzaxiii 1

Մի քանի օր առաջ Ջավախքի ազգային պարկի աշխատակիցներն այցելեցին այդ վայրը և կոնկրետ տեղերն են ուրվագծել քոթեջների: Այժմ ընթանում է նախագծման գործընթացը, որից հետո արդեն կկառուցվեն առանձնատները: Ըստ Ջավախքի ազգային պարկի տնօրենի, այս նախագիծն ավելի շատ զբոսաշրջիկների կգրավի:

«Քոթեջները ծառայելու են ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև տեղացիներին, մարդիկ ցանկության դեպքում կկարողանան օգտվել», – ասում է Ջավախքի ազգային պարկի տնօրեն Թամազ Մետրևելին:

Kardzax 2

Ինչպիսին կլինի այս քոթեջներում բնակվելու գինը և դրանց աշխատանքներն ինչպես կկազմակերպվեն՝ դեռևս հայտնի չէ:

Կարծախի ճահճի որսարգելոցը մտնում է Ազգային պարկի պահպանվող տարածքների գոտում: Կարծախի լիճը բաժանված է երկու մասի` կեսը Վրաստանում է գտնվում, մյուս կեսը՝ Թուրքիայում: Վրաստանում լճի անունը Խոզապինի է, իսկ Թուրքիայում` Աքթաշ:

Բրատիսլավ Իգիթխանյան