«Կարծախի» մաքսակետի բացումից հետո Թուրքիայից այս ուղղությամբ երթևեկում են շատ ավտոմեքենաներ, սակայն այս ամենը տեղի բնակչության մոտ միայն տագնապ է առաջացնում:

Չորս օր է ինչ բացվել է սահմանային նոր մաքսակետը և գործում է վրաց-թուրքական սահմանը Կարծախ գյուղում: Ախալքալաքում արդեն կարելի է տեսնել շատ մեքենաներ թուրքական համարներով, թուրքերի ովքեր փնտրում են որոշ ծառայություններ կամ խանութներ: Ախալքալաք-Կարծախ ավտոմայրուղին կարծես վերակնեդանացել է, ինչպես երբևէ չէր եղել:
Կարծախ տանող ճանապարհին ամեն մի քանի րոպեն մեկ կարելի է տեսնել թուրքական համարներով բեռնատար և մարդատար մեքենաների:

Սահմանում մոտ կես ժամի ընթացքում մենք չնկատեցինք ոչ մի մեքենա, որը անցներ սահմանից դեպի Թուրքիա, բայց մյուս կողմից պատկերն այլ էր: Այնտեղ հերթի մեջ կանգնած էին 5 մեծ բենզին տանող բեռնատարներ, և մի քանի այլ մեքենաներ թուրքական համարներով արդեն վրացական մասում: Անցնել սահմանը կարելի է շատ հեշտությամբ ներկայցնելով անձնագիրը:

Հետ գնալու ճանապարհին մեր ուղեկիցները եղան երեք երիտասարդ թուրքեր Չիլդիր քաղաքից, ովքեր անցել էին սահմանը և ուզում էին գնալ Թբիլիսի: Նրանք հետաքրքրվում էին ծխախոտի, խոտի և մթերքների գներով: Չնայած, որ նրանք չէին հասկանում ոչ հայերեն, ոչ վրացերեն, ոչ էլ ռուսերեն, մեզ հաջողվեց ձեռքերի և ժեստերի միջոցով հասկանալ մեկս մյուսին:

Կարծախ գյուղի բնակիչները այնքան էլ գոհ չեն այդ աշխուժությունից:
Առաջին հերթին բնակիչները դժգոհում են այն բանից, որ նրանց չեն թողել մաքսակետի բացման արարողությանը: Կարծախ գյուղից 50 մարդ է գնացել տեսնելու բացման հանդիսավոր արարողությանը, սակայն գյուղացիների խոսքերով, նրանց չեն թույլատրել:
kpp2
Խաչիկ Սաղաթելյանը դեռ չգիտի ինչպես գնահատել բաց սահմանները, սակայն արդեն դժգոհ է այն փաստից, որ իրեն չեն թույլատրել լսելու Վրաստանի և Թուրքիայի պետական պաշտոնյաների ելույթները:

«Սա դեռ չկտրված ձմերուկ է, չգիտես միջուկը ինչպիսին է: Բայց նրանք վատ վարվեցին: Նրանք մեր գյուղի բնակիչներին բացմանը չթողեցին: Ասացին, որ այդպիսին է որոշումը: Թույլատրեցին միայն երեքին` պատգամավորին, գյուղի լիազորված անձին և անվտանգության աշխատակցին:

Սահմանների բացումից դժգոհ է նաև Հայկանուշ Դոխոյանը, նա ոչ մի լավ բանի չի սպասում:
«Թուրքիան սկզբից ևեթ մեր թշնամին է եղել: Եթե նրանք արդեն գողանում են անասուններին, վաղը կգողանան մեր աղջիկներին և հարսներին: Մեր 100 տարվա թշնամին է: Ես շատ վատ սպասելքներ ունեմ: Մեզ ոչ ոք չի հարցրել սահմանը բացել, թե ոչ: Դա մեզ պետք չէր: Ես վստահ եմ, որ բանկչության 80%-ը այդ կարծիքին է: Իսկ եթե առևտրական առումով, ես դրանում էլ համոզված չեմ, արդյոք լավ կլինի»,- ասում է Հայկանուշ Դոխոյանը:
kpp3
Բագրատ Քեյանը որոշ կասկածանքներով, սակայն ավելի լավատեսորեն է տրամադրված:

«Սահմանի բացումը մեզ համար պիտի լինի շահավետ: Նրանք արդեն այցելել են գյուղ, հետաքրքրվել տներով, ապրելակերպով: Առևտրի տեսանկյունից շահավետ կլինի»,- ասում է նա:

Կարծախում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Շատերին անհանգստացնում է այն փաստը, որ մայրուղին նեղ է և միևնույն ժամանակ, երբ մեծ հոտը անցնելիս լինի այդտեղով դեպի արոտավայր, ավտոմեքենաների մեծ քանակությունը կարող է խանգարել:

Գրիգոր Կարապետյանը նույնպես փորձում է տեսնել բաց սահմանների մեջ տնտեսական զարգացում:

«Իհարկե ապրանքը պիտի լինի էժան, երբ կհասնի մեզ մոտ տարածությունից: Հույս ունենք, որ մեր ապրանքն էլ այնտեղ կվաճառվի: Եթե լինի պահանջ մեր ապրանքն էլ կթանկանա: Բայց ճանապարհը շատ նեղ է, այն շատ անորակ են սարքել: Մենք այդ ճանապարհով ենք խոտը տանում, ունենք շատ անասուններ, կխանգարենք իրար: Ուզում եմ, որպեսզի Հայաստանն էլ օգտվի այդ ճանապարհից»,- ասում է Գրիգոր Կարապետյանը:
kpp1
Դեռ վաղ է կանխատեսումներ անելու համար, սակայն այն, որ երկու կողմից էլ հետաքրքրվել են հողատարածք և տներ գնելու համար Կարծախ գյուղի տարածքում` դա փաստ է: Այս ամենը խոսում է այն մասին, որ ենթակառուցվածքները կզարգանան, չնայած ամեն ինչին: Ամեն զարգացում բերում է իր հետ, որոշ կործանում: Ուղղակի հարցը դրանում է, թե ինչ ենք կորցնում և ինչ ձեռք բերում:

Շուշան Շիրինյան