Գործնական ուսուցիչ՝ առարկայական և մասնագիտական իրավասության հաստատման նպատակով անցկացվող քննությունից ստացած բալերին համապատասխան կբաշխվեն կրեդիտ միավորները։
Ուսուցչի իրավասություն հաստատելու նպատակով քննություններին գրանցվել է 31 000-ից ավելի դիմորդ, նրանցից ավելի քան 20 000-ը գործող ուսուցիչներ են։
Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հրապարակել է ուսուցիչների քննություններում նվազագույն և առավելագույն միավորների քանակը։
Ներքևում տեղադրված ցուցակը վերաբերում է միայն այն ուսուցիչներին, ովքեր գործող ուսուցիչներ չեն։
Դիմորդը, որը գործող ուսուցիչ չէ, առարկայի քննությունը հաղթահարած կհամարվի, եթե նա հավաքի առավելագույն միավորների 60%-ից ավելին:
Աստղերով (*) նշված առարկաներում մասնակիցը պետք է հաղթահարի միջին սահմանը, քանի որ թեստը բաղկացած է մի քանի փուլից։
Վրաց լեզու և գրականություն առարկայի քննության առավելագույն միավորը 70-ն է, իսկ անցողիկը՝ 43-ը: Մաթեմատիկա առարկայի քննության առավելագույն միավորը 52-ն է, իսկ անցողիկը՝ 32-ը:
Աշխարհագրություն առարկայի քննության առավելագույն միավորը 59-ն է, իսկ անցողիկը՝ 36-ը:
Կենսաբանություն առարկայի քննության առավելագույն միավորը 63-ն է, իսկ անցողիկը՝ 38-ը:
Քիմիա առարկայի քննության առավելագույն միավորը 70-ն է, իսկ անցողիկը՝ 43-ը: Ֆիզիկա առարկայի քննության առավելագույն միավորը 70-ն է, իսկ անցողիկը՝ 43-ը:
Պատմություն առարկայի քննության առավելագույն միավորը 60-ն է, իսկ անցողիկը՝ 37-ը:
Քաղաքացիական կրթություն առարկայի քննության առավելագույն միավորը 60-ն է, իսկ անցողիկը՝ 37-ը:
*Օտար լեզվի քննության առավելագույն միավորը 90-ն է, իսկ անցողիկը՝ 55-ը:
Լսողական մասի առավելագույն միավորը 16-ն է, իսկ անցողիկը՝ 6-ը:
Գրավոր մասի առավելագույն միավորը 22-ն է, իսկ անցողիկը՝ 8-ը:
Ընթերցանության մասի առավելագույն միավորը 36-ն է, իսկ անցողիկը՝ 12-ը:
Խոսակցական մասի առավելագույն միավորը 16-ն է, իսկ անցողիկը՝ 6-ը:
*Տարրական մակարդակ (I-IV)՝ առավելագույն միավորը 80-ն է, իսկ անցողիկը՝ 49-ը:
Մասնագիտական գիտելիք՝ առավելագույն միավորը 62-ն է:
Ակադեմիական հմտություններ՝ առավելագույն միավորը 18-ն է, իսկ անցողիկը՝ 8-ը:
*Վրաց լեզու և գրականություն (I-IV)՝ առավելագույն միավորը 65-ն է, իսկ անցողիկը՝ 40-ը:
Մասնագիտական գիտելիք՝ առավելագույն միավորը 47-ն է:
Ակադեմիական հմտություններ՝ առավելագույն միավորը 18-ն է, իսկ անցողիկը՝ 8-ը:
*Մաթեմատիկա (I-IV)՝ առավելագույն միավորը 65-ն է, իսկ անցողիկը՝ 40-ը:
Մասնագիտական գիտելիք՝ առավելագույն միավորը 47-ն է:
Ակադեմիական հմտություններ՝ առավելագույն միավորը 18-ն է, իսկ անցողիկը՝ 8-ը:
*Բնագիտություն (I-VI)՝ առավելագույն միավորը 65-ն է, իսկ անցողիկը՝ 40-ը:
Մասնագիտական գիտելիք՝ առավելագույն միավորը 47-ն է:
Ակադեմիական հմտություններ՝ առավելագույն միավորը 18-ն է, իսկ անցողիկը՝ 8-ը:
Կերպարվեստ՝ առավելագույն միավորը 60-ն է, իսկ անցողիկը՝ 37-ը:
*Վրացերենը որպես երկրորդ լեզու առարկայի քննության առավելագույն միավորը 95-ն է, իսկ անցողիկը՝ 58-ը:
Լսողական մասի քննության առավելագույն միավորը 11-ն է, իսկ անցողիկը՝ 5-ը:
Ընթերցանության մասի քննության առավելագույն միավորը 28-ն է, իսկ անցողիկը՝ 12-ը:
Գրավոր մասի քննության առավելագույն միավորը 20-ն, իսկ անցողիկը՝ 9-ը:
Մասնագիտական գիտելիքներ՝ առավելագույն միավորը 25-ն, իսկ անցողիկը՝ 11-ը:
Խոսակցական մասի քննության առավելագույն միավորը 11-ն, իսկ անցողիկը՝ 5-ը:
*Ինֆորմատիկա առարկայի քննության առավելագույն միավորը 70-ն է, իսկ անցողիկը՝ 43-ը: Տեսական գիտելիք՝ առավելագույն միավորը 35-ն է, իսկ անցողիկը՝ 14-ը:
Գործնական հմտություններ՝ առավելագույն միավորը 35-ն է, իսկ անցողիկը՝ 14-ը:
Սպորտ՝ առավելագույն միավորը 70-ն է, իսկ անցողիկը՝ 43-ը:
Երաժշտություն՝ առավելագույն միավորը 70-ն է, իսկ անցողիկը՝ 43-ը:
Մասնագիտական հմտություններ՝ առավելագույն միավորը 70-ն է:
Ռիմա Մառանգոզյան