Մեկնարկել է «Վրաց լեզվի նախապատրաստական ծրագրից» օգտվող ուսանողների ստաժավորման ծրագիրը: Այս մասին հայտնում են Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարությունից:
Ստաժավորման ծրագրի նպատակն է Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների աշխատանքի տեղավորման հեռանկարի բարելավումը և քաղաքացիական ինտեգրացիայի գործընթացի նպաստումը: Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարությունից հայտնում են, որ 2019-ի ընդունելության համար 500 թափուր տեղ է սահմանված:
Կրթական 1+4 ծրագիր. Աշխատանքի տեղավորման երաշխիք, թե՞ պարզապես կրթություն
Ծրագիրն իրականացվում է 2017 թվականից՝ պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլիի նախաձեռնությամբ: «1+4» ծրագրով վրաստանյան բուհերում սովորող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ քաղաքացիները հնարավորություն են ստանում ստաժավորում անցնել երկրի պետհաստատություններում, կենտրոնական և տեղական ինքնակառավարման մարմիններում։
Ստաժավորման ծրագրին մասնակցել ցանկացողները պետք է համապատասխան դիմում լրացնեն մինչև ապրիլի 1-ը: