Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Շնորհավորանքը հրապարակվել է Հայաստանի կառավարության պաշտոնական կայքում:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Ձեզ և ձեր ընտանիքի անդամներին ցանկանում եմ խաղաղություն, քաջառողջություն և երջանկություն: Հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում նաև Ձեր պատասխանատու ու անչափ կարևոր գործում:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք առավել կամրապնդենք մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու կընդլայնենք մեր պետությունների համա¬գործակցությունը: Ես լի եմ լավատեսությամբ մեր ժողովուրդների ապագայի նկատմամբ: Համոզված եմ, որ ընդհանուր արժեքների վրա խարսխված հայ-վրացական հարաբերությունները շարունակական զարգացմամբ նպաստելու են մեր երկրների առաջընթացին ու բարեկեցությանը»,- ասված է Փաշինյանի շնորհավորական ուղերձում: