17 տարեկանում հնարավոր չի լինի «В» և «А1» կարգի վարորդական իրավունքի վկայական ձեռքբերել: Գործնական քննությունը կանցկացվի քննական հրապարակում, բայց, և նաև փողոցներում: Փոխվում է քննության վճարի չափը և փաստաթղթերի կազմությունը, ինչպես նաև արտոնություններ են մտցվում ուսանողների համար: Այս բոլոր փոփոխությունները նոր օրինագծի տեսքով են, որը պետք է ընդունի խորհրդարանը:
Այսօր խորհրդարանի բյուրոյի նիստին նախատեսվում է, որ իշխանությունների կողմից ներկայացված օրենսդրական փոփոխությունների փաթեթը կգրանցվի: Տրանսպորտային միջոցների վերաբերյալ օրինագիծը մշակել է Ներքին գործերի նախարարությունը:
Վրաստանում վարորդական իրավունք ստանալու քննությունների գործնական մասը կդառնա երկփուլային: Առաջին փուլը (հատուկ մանևր), կանցկացվի փակ քննական հրապարակում, ինչպես և հիմա է իրականացվում, իսկ այն հաջողությամբ հանձնելու դեպքում, երկրորդ փուլը կանցկացվի իրական ճանապարհային երթևեկի պայմաններում` նախապես ընտրված և Ներքին Գործերի Նախարարության կողմից հաստատված ճանապարհներով։
Տրանսպորտային միջոցի վարորդական իրավունք ստանալու համար, քննության երկու փուլի վերծանումը պարտավորեցնում է ուրիշ փոփոխությունների ստեղծման։ Ըստ օրինագծի, անձը, որը Ներքին Գործերի Նախարարության ծառայության գործակալության կողմից թույլատվություն կունենա մեքենա վարել գործնական քննության երկրորդ փուլում, նշված քննության ընթացքում իրավունք կունենա վարելու տրանսպորտային միջոցը և կհամարվի վարորդ։
Ուստի, քննության ընթացքում նրա դեմ չեն օգտագործվի ըստ օրենդրության ներկայացված սահմանափակումներն ու արգելքները, որոնք վերաբերում են վարորդական իրավունք չունեցող կամ վարորդական իրավունքը կանգնեցրած/վերցված անձանց։
Վարորդական իրավունք ստանալու համար կավելանա քննությունների վճարը
Վարորդական իրավունք ստանալու գործնական քննության երկու փուլից կազմվածությունը կնպաստի վարորդական իրավունքի համար քննության վճարի բարձրացմանը։ Ըստ ՆԳ նախարարության պատրաստած օրինագծի, տրանսպորտային միջոցների վարորդական իրավունք ստանալու համար քննության «մուտքը» կդառնա 20 լարի, նախկին 40 լարիի փոխարեն։
«B» կատեգորիայի տրանսպորտային միջոցների վարորդական իրավունք ստանալու գործնական քննության առաջին փուլում միանգամյա մուտքի արժեքը կդառնա 40 լարի, իսկ երկրորդ փուլում միանգամյա մուտքը կլինի 90 լարի։
«A», «C», «D», «BE», «CE», «DE» կատեգորիաների «A1», «A2», «B1», «C1», «D1», «C1E» և «D1E» ենթակատեգորիաների տրանսպորտային միջոցների վարորդական իրավունքի գործնական քննության առաջին փուլում միանգամյա մուտքի վճարը 40 լարի կլինի, իսկ երկրորդ փուլում միանգամյա մուտքը կարժենա 150 լարի։
Ուսանողներն առավելություններ ունեն
Ուսանողն իրավունք կունենա AM կատեգորիայի տրանսպորտային միջոցի վարորդական իրավունք ստանալու տեսական քննությանը միայն մեկ անգամ։ Քանի որ նշված կատեգորիայի վարորդական իրավունք ստանալու համար գործնական քննության անհրաժեշտություն չկա, ուսանողը տեսական քննությունը հանձնելու դեպքում այն կստանա անվճար։
Կփոխվի նաև մոտոցիկլի և թեթև ավտոմեքենաների վարորդական իրավունքի համար հաստատված նվազագույն տարիքը
«A1» ենթակատեգորիայի և «B» կատեգորիայի տրանսպորտային միջոցների վարորդական իրավունքի վերաբերյալ հաստատված նվազագույն տարիքը 17-ի փոխարեն կդառնա՝ 18 տարեկան։
Համաձայն փոփոխության՝ մինչև 18 տարեկան անձը կկարողանա վարել միայն AM (մոպեդ), T (տրակտոր) և B1 (կվադրոցիկլ) կատեգորիայի/ենթակատեգորիայի տրանսպորտային միջոցի վարորդական իրավունք։
Կառավարության կողմից նախաձեռնված օրենսդրական փաթեթը խորհրդարանի բյուրոյին կներկայացվի հունիսի 3-ին կայանալիք նիստում։
Ռիմա Մառանգոզյան