Ախալքալաքի մունիցիպալիտետի Թախչա գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրի ամբողջ գումարով՝ 10 000 լարիով, փոսալցրել և հարթել են ճանապարհը:
Թախչայում ապրում է 8-10 ընտանիք: Չնայած այն հանգամանքին, որ գյուղում շատ խնդիրներ կան, գյուղացիները գյուղի ճանապարհը համարում են հիմնական խնդիրը:
Լուսանկարում երևում է վերանորոգված ճանապարհը, աշխատանքներն ավարտվել են, բնակիչները գոհ են:
«Ճանապարհից ավելի կարևոր գյուղի համար բան չի չկա, ուստի մենք որոշեցինք վերանորոգել այն», – ասում է գյուղի բնակիչ Հովհաննես Եփրիկյանը:
Գյուղին 10 000 լարի է հատկացվել «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում, որն էլ ամբողջությամբ որոշել են ուղղել գյուղ տանող ճանապարհի խճալցմանն ու հարթեցմանը: Կարտիկամ գյուղից մինչև Թախչա ճանապարհը մոտավորապես 3 կմ է: Փոսալցումը կատարվել է ոչ ամբողջ ճանապարհի երկայնքով, այլ որոշ՝ դժվարանցանելի հատվածներում:
Վերանորոգման աշխատանքներն իրականացվել է քաղաքապետարանի հետ պայմանագիր կնքած մասնավոր անձի կողմից:
«Քանի որ Թախչա գյուղում ոչ ոք չէր ուզում այդ հարցով զբաղվել, խնդրեցին ինձ, և ես իրականացրեցի այս ծրագիրը», – ասում է Արթուր Դումանյանը:
Գյուղացիների խոսքով, անձրևային եղանակներից հետո ճանապարհը նորից կփչանա, անձրևաջրերը կմաքրեն խճաքարը և ճանապարհի խնդիրը կրկին արդիական կդառնա:
Բրատիսլավ Իգիթխանյան