Այսօր, մայիսի 27-ին Ախալքալաքի շրջանի Տուրցխ գյուղում՝ գյուղի մատուռի մոտ, տեղի է ունեցել խաչքարի պաշտոնական բացում, որը ծառայի որպես և ևս մեկ աղոթատեղի գյուղացիների համար:
Տուրցխ գյուղի բնակիչներին Խաչքարը նվիրել է Գարիկ Կարապետյանը, որը տուրցխեցի է, և այժմ բնակվում է Ռուսաստանում: Խաչքարի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել քահանաների օրհնությունից հետո:

Խաչքարի բացմանը հաջորդել է երգն ու պարը: Երեխաները հանդես են եկել տարբեր պարային համարներով:

«Ես շատ ուրախ եմ, որ Գարիկի նման մարդիկ կան, որոնք մեկնել են գյուղից, բայց չեն մոռացել իրենց հայրենիքը», – ասում է ներկաներից մեկը:
Բացման արարողությանը ներկա էին բազմաթիվ մարդիկ՝ ինչպես Տուրցխ գյուղից, այնպես էլ հարակից գյուղերից:
Բացմանը ներկա էին նաև Ախալքալաքի քաղաքապետարանի Մշակույթի, կրթության, հուշարձանների եւ երիտասարդության հարցերի վարչության պետ Վալերի Ստելմաշովը, Սակրեբուլոյի պատգամավոր Սամվել Պետրոսյանը և այլ պաշտոնյաներ:
Բրատիսլավ Իգիթխանյան
Նման նյութեր:
Տյառնընդառաջի տոնը կամ ջավախքյան բարբառով ասած «Խեծաղը», «Տրնդեզը» մեզանում առանձնակի շուքով են նշում, հատկապես նորապսակ ունեցող ընտանիքները: Այս օրը նորապսակները հիմնականում եկեղեցի են գնում և…
13.02.2021 | Էթնոս
Փետրվարի 13-ին՝ Տյառնընդառաջի նախատոնակին, ժամը՝ 17:30-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, հավարտ ժամերգության տեղի կունենա նորապսակների օրհնության կարգ:
12.02.2021 | Հասարակություն, Մշակույթ
Ըստ Վրաց Ուղղափառ եկեղեցու (ՎՈՒԵ) Պատրիարքարանի, վրդ. Թադեոզ Սարալիձեն, ով իր քարոզներում հնչեցրել է այլատյաց, ատելության խոսք, ինչպես նաև տարածել է կորոնավիրուսի մասին դավադրության տեսություններ,…
03.02.2021 | Հասարակություն
Ախալքալաքի հայկական երիտասարդական կենտրոնում նշվել է սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիսի տոնը: Տոնի նախօրեին կենտրոնում նախ աղաբթիթներ են թխել, ապա՝ փաթեթավորել, որն ուղեկցվել է…
30.01.2021 | Հասարակություն
Այսօր՝ հունվարի 30-ին, Սուրբ Սարգիս զորավարի տոնն է: Ջավախքում հազարավոր երիտասարդներ ամեն տարի գիշերը ժամը 12-ին ուխտագնացություն են կատարել դեպի սիրահարների բարեխոս համարվող սրբի անունը…
30.01.2021 | Հասարակություն
Ջավախքում սիրո բարեխոս Սբ. Սարգիս զորավարի տոնին, որն այս տարի նշվում է հունվարի 30-ին, ուխտագնացություն չի կատարվի դեպի Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցի, քանի որ…
28.01.2021 | Հասարակություն
Ճիաթուրայի և Սաչխերեի թեմերի հոգևոր հովիվ, քահանայապետ Թադեոզ Սարալիձեի քարոզը վրդովմունքի ալիք է առաջացրել Վրաստանում:
28.01.2021 | Հասարակություն
Վրաց ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Ջրօրհնեքը: Տոնի կապակցությամբ տոնական պատարագ է մատուցվում գործող բոլոր եկեղեցիներում:
19.01.2021 | Հասարակություն