Նինոծմինդայի մունիցիպչալիտետի քաղաքապետարանում վնասի չափի մասին կոնկրետ տվյալներ դեռևս չկան, սակայն, ըստ նախնական տվյալների, կարկուտը հիմնականում վնասել է հացահատկի դաշտերը Նինոծմինդայում ու Սաթխա, Փոկա եւ Խանչալի գյուղերում:
Մայիսի 25-ի երեկոյան Նինոծմինդայում տեղած ուժգին կարկուտը վնասել է ծառերը եւ հացահատկային մշակաբույսերը: Կարտոֆիլի դաշտերը չեն տուժել, քանի որ կարտոֆիլը դեռ չի ծլել:
Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի խոսքով, նրանք դեռևս վնասի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չունեն:
«Ոչ ոք մեզ չի դիմել, ոչ գյուղապետները, ոչ էլ անհատ բնակիչները, մենք տեղեկություններ չունենք վնասի մասշտաբների մասին: Մինչև մենք վնասի մասշտաբների մասին ստույգ տեղեկություն չունենաք, մենք չենք կարող խոսել փոխհատուցման մասին», – ասաց Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը:
Գյուղատնտեսության նախարարության խորհրդա-տեղեկատվական կենտրոնի ղեկավար Արմեն Ամիրխանյանի խոսքով, մունիցիպալիտետի բնակիչները հիմնականում իրենց հացահատիկային բերքը եւ ծառերը չեն ապահովագրում:
«Ըստ մոտավոր հաշվարկների, կարկուտը վնասել է հացահատիկային մշակաբույսերի, ինչպես նաեւ ծառերի առնվազն 40 տոկոսը: Հացահատիկները հողին են հավասարվել: Ես չեմ կարծում, որ մարդիկ ապահովագրած լինեն հացահատիկային մշակաբույսերը, դա մեզ մոտ այդքան է ընդունված չէ: Հիմնականում ապահովագրում են կարտոֆիլը», – ասում է Արմենը Ամիրխանյան.
Շուշան Շիրինյան