Մայիսի 24-ին Ախալքալաքում ապօրինի զենք պահելու համար ձերբակալված Կիմ Կուղոյանի մայրն ասում է, որ իր որդու գործը կեղծված է, որ նա զենք չէր կարող ունենալ, և որ նրան տանում են ոստիկանական բաժին բոլոր միջադեպերի առնչությամբ:
Արաքսյա Պանգրատյանն ասում է, որ չի հասկանում իրավիճակը, նրանց տունը խուզարկել են, որի արդյունքում ոչինչ չեն գտել, բայց նորություններով հաղորդել են, որ գտել են զենք:
«Նրանք գրում են, որ խուզարկության արդյունքում գտել են զենք և փամփուշտներ, խնդրում ենք պարզաբանել, թե ինչ իմաստով է դա հրապարակվում: Մեր տունը խուզարկելու արդյունքում ոչինչ չի գտնվել: Ես նույնիսկ ուզում էի գրել ռուսերենով և ստորագրել, որ ոչինչ չի գտնվել, բայց ինձ մերժեցին, ասացին, թարգմանիչը նստած է, մենք ականատես ենք, որ ոչինչ չի գտնվել», – ասում է նա:
Մայրը պնդում է, որ իր որդին զենք կամ փամփուշտներ չի ունեցել:
«Վայրենաբար նրան ոտք գցեցին, նա ընկավ, նա այդ պահին կարող էր վնասվածք ստանալ: Գուցե և ստացել է, բայց մեզ չեն ասում, ոչինչ չգիտենք: Երբ ոստիկանությունը եկավ, եւ մենք ասացինք, որ հրավիրելու ենք փորձագետ: Ոստիկանության պետն ասաց, որ եթե ոչ 2-ը, ապա նրանցից 1-ը կհիմնավորի ոստիկանության ենթադրությունները: Ոստիկանության պետը ինչ հիմքերով կարող է պնդել, որ փորձագետը կկարողանա ապացուցել, որ դա Կիմի ատրճանակն է եղել, որ նրա մատնահետքերն են դրա վրա», – հարցնում է նա:
Արաքսյա Պանգրատյանը նույնպես դժգոհում է, որ երեկ երեկոյան, ոստիկանության բաժանմունքի մոտ նա վատացել է, սակայն իրավապահները ուշադրություն չեն դարձրել:
«Ես համոզված եմ, որ նրանք կարող են նրան հասցնել դրան, ինչպես դա անում էին նախկինում, մեկ դանակով էին սպառնում, մեկ ուզում նրան թմրանյութ խմեցնել, կամ բերեցին ջարդված, ասացին, որ մենք չխոսենք, որ նա ծեծկռտուքի մասին: Նախկին ոստիկանապետն այդպես էր անում, խնդրում եմ այս ամենը նշեք», – ասում է նա:
Ըստ նրա, նրանց տունը մի քանի անգամ խուզարկել են:
«Երբ ինչ-որ բան տեղի է ունենում այս թաղամասում, ողջ օպերատիվ խումբը գտնվում է մեր տան մոտ: Եթե իմ որդին մեղավոր է, ես դեմ չեմ, թող նրան բերման ենթարկեն և դատապարտեն ըստ փաստերի, այլ ոչ թե այնպես, որ գործը կեղծվի: Ինչու են 27-ամյա տղայի բախտի հետ խաղում: Բոլորը գիտեն իմ որդուն, թե ինչպիսի երեխա է նա եղել, ինչպես է նա մեծացել»:
Հիշեցնենք, որ առավոտից բողոքի ակցիային հավաքվել էր մոտ 60 երիտասարդ և Կիմ Կուղոյանի հարազատները: Ըստ նրանց, Կիմ Կուղոյանի ձերբակալման պատճառները կեղծված են:
Երեկ, մայիսի 24-ին, Ախալքալաքի կենտրոնում, Խաս Բախչա այգու մոտից, Կիմ Կուղոյանը ձերբակալվել էր Հատուկ հանձնարարությունների բաժնի աշխատակիցների կողմից: ՆԳՆ-ի կողմից հետաքննություն է տարվում Վրաստանի Քերական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով՝ ապօրինի ճանապարհով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու համար: