Այսօր, մարտի 27-ին անցկացվեց Ախալքալաքի մունիցիպալիտետի Ժողովի բյուրոյի նիստ, որի ժամանակ քննարկվեց և լիագումար նիստի հաստատմանը ներկայացվեց գյուղական ճանապարհների ասֆալտապատման, “Գյուղին օժանդակություն” և այլ ծրագրեր:
Բյուրոյի նիստի օրակարգը բաղկացած էր հինգ հարցից: Առաջին հարցը վերաբերում էր Ախալքալաքի շրջանի Ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 49 «Ախալքալաքի մունիցիպալիտետի 2019 թվականի բյուջեի հաստատման մասին» որոշման մեջ փոփոխություններ մտցնելու մասին:
Երկրորդ և երրորդ հարցերը վերաբերում էին Քաղաքապետարանի և Սակրեբուլոյի ծառայողների հաստիքային ցուցակների հաստատմանը:
Չորորդ կետը վերաբերում էր Վրաստանի շրջաններում իրականացվող “Գյուղին օժանդակություն” ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող նախագծերի հաստատմանը:
Գյուղին օժանդակություն ծրագրի շրջանակներում աշխատանքներ կիրականացվեն շրջանի 64 գյուղերում, որի ընդհանուր գումարը կազմում է 922 000 լարի: Jnews-ն առաջիկայում առանձին-առանձին կներկայացնի, թե այս ծրագրի շրջանակներում, որ գյուղում ինչ գումարի սահմաններում ու ինչ աշխատանք է իրականացվելու:
Իսկ հինգերորդ հարցը վերաբերում էր 2018 թվականի ծրագրային բյուջեի կատարման հաշվետվությանն ու գնահատմանը: Քաղաքապետարանի աշխատակիցները բյուրոյի քննարկմանը ներկայացրին 2018 թվականի կատարած, կիսատ թողած և չիրականացրած ծրագրերի ու գումարների մասին հաշվետվություն:
Ախալքալաքի Ժողովի պատգամավորները բավականին ակտիվ քննարկում և հարցեր էին ուղում պատասխանատուներին իրենց համար վիճակահարույց ծրագրերի ու հատկացված գումարների ճակատագրերի մասին: